Թաղեցին. Հրապարակ
Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է: Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրա- գիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից, որ միայն իր նկարը «ցուցադրելով»’ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ, թեկուզ 1 պատգամավորով’ Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ-ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան բոլոր ուժերը’ թե ռազմական, թե քաղաքական իստեբլիշմենտում իրեն «ատչյոտ տան»: Արդյունքում’ գարնանը Ղարաբաղում մեկնարկելիբ ընտրություններում կփորձի դառնալ նախագահ եւ իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին գրել էր 2013-ին Սերժ Սարգսյանին հղած նամակու՛մ եւ որոնց մասին խոսել էր վերջին հարցազրույցում:
Սակայն «ՀՀ ու ԼՂՀ իշխանություններն այդ ծրագրերը թաղեցին մի դեպքում ԼՂՀ սահմանադրական փաթեթով անցումային շրջան սահմանելով Բակո Սա- հակյանի համար
` մինչեւ 2020թ., ինչը հաստատ Սամվել Բաբայանի դեմ էր, մյուս կողմից’ Հայկ Խանումյանը չմտածված սխալ քայլեր արեց»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: