20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Սկզբում 5 շրջան կազատվի, հետո՝ եւս երկուսը․ Նովրուզ Մամեդով

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են փուլ առ փուլ լուծել ԼՂ հիմնահարցը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է  eadaily.com-ը։ «Հանդիպման ժամանակ նախապատվություն է տրվել հակամարտությունը փուլային եղանակով լուծելու։ […]

Մեծ վտանգ կա. Ժամանակ

Ադրբեջանն այս առումով բաց տեքստով հայտա­րարում է, թե ինչ է ուզում: Նա ուզում է ստատուս քվոյի փոփոխություն կամ իր խոսքով ասած իր տարածքների վերադարձ: Ադրբեջանը Նաեւ հայ­տարարում է, որ եթե դա տեղի չի ունենում խաղաղ ճանապարհով, ապա այդ դեպքում ինքը ստանում է այդ հարցը ռազմական միջոցով լուծելու իրա­վունք, քանի որ խոսքը իր տարածքների մասին է` […]

Նորից հողեր հանձնելու մասին. Առավոտ

Ամեն անգամ, հրբ Հայաստանի նախագահը (ոչ միայն Սերժ Սարգսյանը), այլ նաեւ առաջին եւ երկրորդ նախագահները] գնում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու, մեր հասարակության մի մասը սկսում է կասկածներ հայտնել «գնում է հող հանձնելու»: Առաջ այդ ենթադրությունը «ցանցային» բնույթ չէր կրում եւ «ճյուղավորումներ» չէր տալիս: Հիմա ամեն ինչն է «ցանցային», այդ թվում նաեւ նման կասկածները: «ճյուղավորումը» հետեւյալն […]

ԼՂՀ ՊԲ-ից հաղորդում են

Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արեւելյան եւ հյուսիսային ուղղությունների: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ նշված հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաեւ ԴՇԿ տիպի գնդացիրներ: «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի […]

Առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության ցանկացած պլան կամ առաջարկ դատապարտված է ձախողման. ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական «ВЗГЛЯД» (http://vz.ru) էլեկտրոնային պարբերականին, որտեղ անդրադարձել է ինչպես ապրիլյան պատերազմի թողած սոցիալ-տնտեսական հետևանքներին, այնպես էլ քաղաքական մի շարք հարցերի, որոնք այս օրերին հասարակության մեջ հաճախ են արծածվում, գրում է Արցախպրեսը։ Հարցազրույցն ամբողջությամբ ու հայերեն թարգմանությամբ (թարգմ.` «Արցախպրես»-ի) ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: -Հարգարժան պարոն վարչապետ, Դուք վերջերս […]

Հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական քայլեր կան․ Ուորլիք

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ հանդիպման ընթացքում կատարվել են դրական քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել է համատեղ հայտարարություն: «Մենք պետք է աշխատենք բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ»,- գրել է նա:

Պուտինը փորձեց եւ տապալվեց. Հրապարակ

Ինչպես հայտնի է, Սարգսյանը եւ Ալիեւը, Մինսկի խմբի Եռանախագահների միջնորդությամբ եւ ԱՄՆ-ի որոշիչ դերակատարմամբ, մայիսին հանդիպե­ցին Վիեննայում, հայտարարություն ընդունեցին, որից հետո նրանք պետք է որոշ միջանկյալ քայլեր կատարեին վստահության ամրապնդման ուղղու­թյամբ, իսկ ամենաէականը հունիսին նախատեսվում էր Ալիեւ-Սարգսյան երկկողմ հանդիպում` մադրիդյան սկգբունբների հիման վրա ԼՂ խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնելու համար: Մադրիդյան սկզ­բունքների որոշիչ կետերը հայտնի […]

Նախագահների հանդիպումները կամրապնդեն վստահությունը․ Ուորլիք

Այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրառում է արել։ Նա հույս է հայտնել, որ նախագահների հանդիպումը կնպաստի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի ստեղծման համար պայմանների առաջացմանը: «Սարգսյանի և Ալիևի` այսօր կայանալիք հանդիպումները կամրապնդեն վստահությունը, կարագացնեն վստահության մթնոլորտի ստեղծման […]

Իրադրությունն առաջնագծում

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի