29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Կործանարար է. 168 Ժամ

Հունիսի 5-ին Ստեփանակերտ մեկնած Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և նրա համախոհների ելույթ­ներն ու գործողությունները երթը դեպի նախագահի նստավայր, որի մասնակիցները, ԼՂՀ Աժ պատգա­մավոր Հայկ Խանումյանի գլխավո­րությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից պահանջել են Բաբայանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում, որոշակի հարցեր են առաջացնում: Ավելին, քիչ չեն Բաբայանի անվան շուրջ տարածվող հրապարակումները նրա քաղաքական ծրագրերի մա­սին, […]

Սարգսյանի եւ Ալիեւի հաջորդ հանդիպումը ավելի կկոնկրետացնի հակամարտության կարգավորման գործընթացը. ԵՄ ներկայացուցիչ

Եվրամիությունը հույս ունի, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը ավելի կկոնկրետացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ Մալենա Մարդը, գրում է РИА Новости-ն։ «Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ հաջորդ հանդիպումը, եթե այն կայանա հունիսին, կարող է ավելի կոնկրետացնել հակամարտության կարգավորումը»,-ասել է […]

Մի բզբզացեք

Ես չգիտեմ, թե իրականում ինչ է կատարվել Ղարաբաղում: Լուրերն եմ լսել, կարդացել, որոնցում ասվում է , թե Խանումյանին ծեծել են. ինչի՞ համար, ովքեր, ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, պարզ չէ նաեւ լուրերից: Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր , Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած պահվածք, որը ոտնահարում է մարդու […]

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են

Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են. – կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին, – դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: ԼՂՀ […]

Ահազանգ Ղարաբաղից

Այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, տեղեկացնում է «Ազատություն»-ը` հղում անելով կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանին։ «Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով են ուղարկել։ Չգիտեմ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են։ Նոր են բերել», – ասել է Գրիգորյանը։ Խանումյանի […]

Սեյրան Օհանյանը գիշերն անցկացրել է առաջնագծում /ֆոտո/

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու հայկական հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող ռազմական համագործակցության շրջանակներում, հունիսի 4-ի երեկոյան այցելել է ԼՂՀ, եղել առաջնագծում: ՀՀ պաշտպանմության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը ՊԲ-ի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի եւ ՊԲ-ի բարձր հրամանատարության հետ այցելել են առաջնագծի հյուսիս արեւելյան ուղղություն: Մատաղիս-Թալիշ հատվածում Սեյրան Օհանյանը եւ Լեւոն Մնացականյանը […]

Իրենց հոր բախչան չի` ինչ ուզեն անեն. Սամվել Բաբայանի աղմկոտ վերադարձը/վիդեո/

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Սամվել Բաբայանը Ստեփանակերտում է: Ուղիղ եթերում լրագրողների հարցին՝ ցանկանում եք արդյոք տեսնել նախագահի կամ որևէ քաղաքական գործչի հետ, նա պատասխանել է, որ ոչ մեկի հետ էլ չի ուզում հանդիպել, ինքը եկել է Արցախի կողքին լինելու, ոչ այստեղ, ոչ Ռուսաստանում ինքը քաղաքական հարցերով չի զբաղվում: «Շնորհակալություն եմ հայտնում, ուրախ եմ, որ […]

«Արտուշի հետ մինա ենք շարել ու իրար հետ էլ տրաքեցինք…». հուզիչ հանդիպում /վիդեո/

«Թուրքը երբեք Մելիքաշեն չի մտել: Արցախյան շարժման սկզբից` մեր այսօր արդեն գեներալ Մանվելը իր ջոկատով նստած էր գյուղի սահմանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հադրութ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Օհանյանը: Վարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ մինչ պատերազմը Մելիքաշենը 80-100 բնակիչ ուներ, բայց այսօր գյուղում 4 բնակիչ կա, որից երկուսը 85 տարեկան են , մեկը` կույր […]

ՀՀ-ում Իրանի դեսպանատան հայտարարությունը

ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հրապարակված լուրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բաքվում ԻԻՀ դեսպանությունը այս առնչությամբ հայտարարություն չի տարածել և Դեսպանը իր վերջին հարցազրույցում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին: Սույն դեսպանությունը ևս մեկ անգամ ընգծում  է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝  հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով , հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի  վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի