29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու է Կրեմլը գործուղել Սամվել Բաբայանին. Իրատես

Ներքաղաքա­կան առումով Ռոբերտ Քոչարյանը Արցախում բեմադրեց իր քա­ղաքական վերադարձի սցենարը, բայց Հայաստանում: Սամվել Բաբայանը նրա համար գտնված երազի պես է հասարակական ըն­կալում ստանալու, դժգոհությունը կոնսոլիդացնելու իշխանության դեմ կարևոր չէ Հայաստանի, թե Ղարաբաղի:

Պետք է յուրայիննե­րին համախմբել, ոչ յուրայիններին զգուշացնել, ժողովրդին ուժ ցույց տալ ընտրությունները մո­տենում են: Գիրուկ գեներալը փայլուն տարբերակ է համատե­ղելու բոլոր խնդիրների լուծում­ները մեկ անձի մեջ պատերազմի հերոս, քաղաքական խաղերի «զոհ», Շուշիի բերդի կալանավոր Սամվել Բաբայանի անցյալում ամեն ինչ կա թե կոռուպցիա, թե կոռուպցիայի դեմ պայքարի մար­տիկ դառնալու համար:

Նրա ելույթը Ստեփանակերտում հակա­սությունների կծիկ է մի կողմից մատնանշում է Սահմանադրու­թյունը, որով չի կարող զբաղվել քաղաքականությամբ, մյուս կող­մից հայտարարում է ժողովուրդը կորոշի: Մի կողմից ասում է, որ իշ­խանությունների դեմ չի պայքա­րելու, մյուս կողմից հայտարա­րում «Դուք եք որոշում ձեր իշխա­նությունը լավն է, վատն է, պահում եք, չեք պահում»: Պարզ հարց ի՞նչ է նշանակում ես պարտա­վոր եմ եղել գալ ու լինել ձեր կողքին, ձեր հետ, որովհետեւ ինձ համար գլխավորը ժողովուրդն է:

Ինչո՞ւ պարտավոր չէր ապրիլի սկզբին, պարտավոր է հիմա: Ո՞վ է պարտավորեցրել: Ի՞նչ է անելու տանը նստած ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Իրականում դատարկ խոսքերի տակ պարզ երեւում է պատվիրատուն: Ապրիլյան քառօրյա պատերազմում Բաքվին աջակցած Կրեմլը իր դիվանագիտա­կան խնդիրը չլուծեց: 800 հեկ­տար Ղարաբաղից պոկելը շատ քիչ է սեփական խաղաղապահ­ներին շփման գծում շարելու, Բաքվին Արևմուտքից կտրելու համար: Դեռ Մինսկի խումբն էլ առաջ է տանում հետաքննության մեխանիզմների տեղակայման խնդիրը, որը պետք է կանխել ցանկացած գնով:

Երբ արտաքին ապակայունացումը ձախողվում է, խաղի մեջ է դրվում ներքինը: Քչերը երևի ուշադրություն դարձ­րին քառօրյա պատերազմի օրե­րին ռուսական մամուլը գրում էր, որ Հայաստանի ընդդիմությունը դեմ է իշխանության քայլերին Ղարաբաղի հարցում: Ո՞ր ընդդիմու­թյան մասին էր խոսքը, այդպես էլ չպարզվեց: Հիմա է պարզվում: Որքան էլ գիրուկ գեներալը ժխտի, նրա քայլերն ակնհայտ են դարձ­նում, որ նա Կրեմլից Հայաստան, այս անգամ նաև Ղարաբաղ գոր­ծուղված հերթական ֆիգուրն է, որին օգտագործելուց հետո, նախորդների նման, արխիվ են հանձնելու: Մինչ այդ նրա միջո­ցով փորձելու են իշխանությանը պարտադրել իրենց կամքը: Խառ­նակությունը Ղարաբաղում այս պահին բանակցություններին խանգարելու միջոց է նվազագույ­նը, կա նաև արտաքին աշխար­հում իր ժողովրդավարությամբ Բաքվի բռնապետական ռեժիմից տարբերվող ԼՂՀ իշխանություններին վարկաբեկելու խնդիրը:

Պատերազմող երկրում ներքին երկպառակությունը առավելա­գույն ընծան է, որ Մոսկվան կարող է մատուցել Բաքվին: Եթե խաղը խորանա, Սահմանադրու­թյունը մի կողմ դրած «ժողովրդի պահանջով» Սամվել Բաբայանին կփորձեն առաջադրել Ղարաբաղի նախագահ` խոստանալով Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու հարցը լուծել: Ինչո՞ւ է գեներալը հանա­ձայնել անպատվաբեր դերին: Ին­չո՞ւ ոչ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ