20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի վարչապետը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների հերթական այցը Արցախ և նշել, որ այն նախորդներից տարբերվում է նրանով, որ ապրիլյան իրադարձություններից հետո առաջին այցելությունն […]

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ղարաբաղի հարցը Բաքուն ու Երեւանը պետք է լուծեն․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանի համար կարեւոր են թե Ադրբեջանը, թե Հայաստանը, սակայն Ղարաբաղի հարցը պետք է «լուծեն անձամբ Ադրբեջանն ու Հայաստանը, Մոսկվան կարող է միայն միջնորդ լինել»,- գրում է РИА Новости-ն։   «Մենք այս պետությունները չենք հակադրում իրար։ Չեն ընկերություն անում Ադրբեջանի հետ՝ Հայաստանին հակառակ եւ ընդհակառակը։ Երբ ասում են, թե իբր […]

Ալիեւը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր, գրում է РИА Новости-ն։ «Հանդիպման ժամանակ խոսք է եղել Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև առկա հարաբերությունների մասին, գոհունակություն են հայտնել այդ համագործակցության ներկա իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում […]

Կթունավորեն. Հայոց աշխարհ

Ըստ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի, Ադրբեջանը բազմիցս փորել է քիմիական նյութեր օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ: «Երբ նրանք խոսում են Քարվաճառում  Հայկական ԱԷԿ-ի թափոնների մասին մենք հասկանում ենք, որ դա կարող է հիմք դառնալ, որ եթե Աստված մի արասցե, նրանք ինչ-որ կերպ կարողանան ազդեցւյուն ունենալ այդ տարածքի վրա, ապա պարտադիր կթունավորեն գետերը, այսինքն` ամբողջ Հայաստանին […]

Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան. Ջոն Էվանս

Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է, սակայն, Մոսկվան դրա համար չի պատրաստվում կորցնել Ադրբեջանը, Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի պետական բանասիրական համալսարանի դասախոս Սերգեյ Մարկեդոնովը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Մասնակցելով ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված բանավեճին՝ Մարկեդոնովը հայտարարել է, որ չի տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին. «Պատկերացնենք, որ վաղը Հայաստանը կախված չի լինելու Ռուսաստանից: […]

«Ու՞մ ականջներին ես փորձում մակարոն կախել»

«Ուզում եմ հասկանամ, թե ինչու է այսպիսի համառությամբ Մատաղիսի գնդի նախկին հրամանատար Ամիրխանյանը հարցազրույց-հեքիաթներ պատմում։ Ու՞մ ականջների վրայա փորձում մակառոն կախել։ Տասնմեկ դիրք ես կորցրել չորս օրում, երեխեքի գժականը չլիներ, ավելի շատ կլիներ կորուստը։ Թալիշը թշնամու ուղիղ կրակի տակ ես թողել։ Մնացած բաների մասին էլ չխոսենք։ Հանել են հրամանատարությունից, լավ են արել, ժամանակին գայիր դիրքերդ […]

Դեղորայք և բժշկական սարքավորումներ են տրամադրվել Արցախի ՊԲ-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները, ովքեր, կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը, պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք և բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Մայիսի 27-ին միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ […]

Երկու հրամայական Թալիշում եւ Մարտակերտում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Թալիշի և Մարտակերտի բնակիչներին այլ տարածքում վերաբնակեցնելու կառավարության որոշմանը: Նա նշեց, որ ներկայումս մի շարք մոտեցումներ կան, և թալիշցիների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ուզում են վերադառնալ: «Իրավիճակն այնպիսին է, որ 1994 թվականին, երբ սկսվեց Թալիշի լայնածավալ վերականգնումը, միգուցե այդ ժամանակ հնարավոր էր մի […]

Երևանում մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին խորհրդի անդամ Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու հիշատակը: Նախագահը հայտարարեց, որ Հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից ներկա է 29-ը, ներկա են տեղական մարմինների 24 ներկայացուցիչներ, քվորումն ապահովված է, սկսvեց նիստի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի