20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Սեյրան Օհանյանը գիշերն անցկացրել է առաջնագծում /ֆոտո/

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու հայկական հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող ռազմական համագործակցության շրջանակներում, հունիսի 4-ի երեկոյան այցելել է ԼՂՀ, եղել առաջնագծում: ՀՀ պաշտպանմության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը ՊԲ-ի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի եւ ՊԲ-ի բարձր հրամանատարության հետ այցելել են առաջնագծի հյուսիս արեւելյան ուղղություն: Մատաղիս-Թալիշ հատվածում Սեյրան Օհանյանը եւ Լեւոն Մնացականյանը […]

Իրենց հոր բախչան չի` ինչ ուզեն անեն. Սամվել Բաբայանի աղմկոտ վերադարձը/վիդեո/

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Սամվել Բաբայանը Ստեփանակերտում է: Ուղիղ եթերում լրագրողների հարցին՝ ցանկանում եք արդյոք տեսնել նախագահի կամ որևէ քաղաքական գործչի հետ, նա պատասխանել է, որ ոչ մեկի հետ էլ չի ուզում հանդիպել, ինքը եկել է Արցախի կողքին լինելու, ոչ այստեղ, ոչ Ռուսաստանում ինքը քաղաքական հարցերով չի զբաղվում: «Շնորհակալություն եմ հայտնում, ուրախ եմ, որ […]

«Արտուշի հետ մինա ենք շարել ու իրար հետ էլ տրաքեցինք…». հուզիչ հանդիպում /վիդեո/

«Թուրքը երբեք Մելիքաշեն չի մտել: Արցախյան շարժման սկզբից` մեր այսօր արդեն գեներալ Մանվելը իր ջոկատով նստած էր գյուղի սահմանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հադրութ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Օհանյանը: Վարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ մինչ պատերազմը Մելիքաշենը 80-100 բնակիչ ուներ, բայց այսօր գյուղում 4 բնակիչ կա, որից երկուսը 85 տարեկան են , մեկը` կույր […]

ՀՀ-ում Իրանի դեսպանատան հայտարարությունը

ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հրապարակված լուրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բաքվում ԻԻՀ դեսպանությունը այս առնչությամբ հայտարարություն չի տարածել և Դեսպանը իր վերջին հարցազրույցում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին: Սույն դեսպանությունը ևս մեկ անգամ ընգծում  է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝  հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով , հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի  վրա:

Պաշտոնական Երեւանը խոսեց 800 հա հողերի շուրջ

«Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն»,-այսօր կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԳ  փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սահմանամերձ 800 հա տարածքի կորուստին` Քոչարյանն ասաց . «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը օկուպացրել է Մարտունու ու Մարտակերտի շրջաները, որոնք ընդ որում, չափերով շատ ավելի մեծ են: Եվ վաղ թե ուշ այդ տարածքները կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղին»:

Հաստատ հետ ենք գալու ու բոլորիդ պահելու ենք. առաջնագծում /վիդեո/

«Հայեր ջան, բոլորիդ բարևներ: Հաստատ հետ ենք գալու ու բոլորիդ պահելու ենք: Չմտածեք հայեր ջան՝ մենք ազատ ենք, անկախ ենք ու դուխով ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջնագծում կանգնած ժամկետային զինծառայող Կարապետ Մելիքյանը: Զինծառայողը  նշեց, որ մայիսյան տոները ավելի են ոգևորել զինվորներին. « Երգ ու պարով, մեր թափած արյան դիմաց վրեժով կանգնած ենք սահմանին»: Մանրամասները՝ […]

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական […]

Հովիվները Ջաբրայիլում Սմերչի կտորներ են հայտնաբերել /ֆոտո/

Ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծմամբ զբաղվող Halo Trust բրիտանական կազմակերպության Թվիթերի էջը տեղեկացնում է, որ ՂարաբաղիՋաբրայիլի մոտակայքում մայիսի 30-ին հովիվները «Սմերչ»-ի կտորներ են հայտնաբերել։ Էջում նաեւ լուսանկարներ են հրապարակվել։  

Անհամբեր սպասում ենք Հայաստանի ու նախագահների հանդիպմանը․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ հունիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրել ենք կարևոր բանակցություններ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ: Մենք ակնկալում ենք հունիսին նախագահների հանդիպում, անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը»,- գրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի