13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սեյրան Օհանյանը գիշերն անցկացրել է առաջնագծում /ֆոտո/

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու հայկական հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող ռազմական համագործակցության շրջանակներում, հունիսի 4-ի երեկոյան այցելել է ԼՂՀ, եղել առաջնագծում:

ՀՀ պաշտպանմության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը ՊԲ-ի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի եւ ՊԲ-ի բարձր հրամանատարության հետ այցելել են առաջնագծի հյուսիս արեւելյան ուղղություն:

Մատաղիս-Թալիշ հատվածում Սեյրան Օհանյանը եւ Լեւոն Մնացականյանը այցելել են առաջնագծի տարբեր դիրքեր, զորքերի հետ տեղում հետեւել մարտական ծառայության իրականացմանը, քննարկել զորքերի պատրաստությանը առնչվող խնդիրներ, հետեւել կատարվող ինժեներական աշխատանքներին, զորքերի կենցաղային պայմաններին եւ սնունդին: Նույն օրը նախարար Օհանյանը գիշերը անցկացրել է զորքերի հետ նշված հատվածում:

Հունիսի 5-ին նախարար Սեյրան Օհանյանը շարունակել է իր աշխատանքային այցը եւ ԼՂՀ սահմանագծի տարբեր հատվածներում ՊԲ հրամանատարության հետ եղել է տարբեր դիրքերում, լսել հրամանատարների զեկույցները եւ նախանշել մարտական ծառայության իրականացման եւ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Այցի շրջանակներում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաեւ ԼՂՀ ղեկավարության հետ:

ՖՖՖ-1(9)ՖՖՖ-2(11) ՖՖՖ-3(10) ՖՖՖ-4(7)

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ