22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ահազանգ Ղարաբաղից

Այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, տեղեկացնում է «Ազատություն»-ը` հղում անելով կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանին։

«Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով են ուղարկել։ Չգիտեմ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են։ Նոր են բերել», – ասել է Գրիգորյանը։

Խանումյանի հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նրանց փոխանցմամբ, Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ՝ Խանումյանին ծեծելով նստեցրել մեքենան:

Նշենք, որ այդ տարածքը վերահսկվում է Ազգային ժողովի և հարակից հյուրանոցի տեսախցիկներով։

Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցեց, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։

Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ