29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծ վտանգ կա. Ժամանակ

Ադրբեջանն այս առումով բաց տեքստով հայտա­րարում է, թե ինչ է ուզում: Նա ուզում է ստատուս քվոյի փոփոխություն կամ իր խոսքով ասած իր տարածքների վերադարձ: Ադրբեջանը Նաեւ հայ­տարարում է, որ եթե դա տեղի չի ունենում խաղաղ ճանապարհով, ապա այդ դեպքում ինքը ստանում է այդ հարցը ռազմական միջոցով լուծելու իրա­վունք, քանի որ խոսքը իր տարածքների մասին է` Ադրբեջանի համոզմամբ:

Ի՞նչ է ուզում հայկական կողմը: Առաջին հայաց­քից դա պարզ է. հայկական կողմն ասում է, որ ու­զում է հրադադարի մեխանիզմի ներդրում: Սա­կայն, այդ կարեւոր ցանկությամբ հանդերձ, ինչն, ի վերջո, ուզում են նաեւ Մինսկի խմբի առնվազն եր­կու համանախագահները Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, Հայաստանի պահվածքում բացակայում է առանց­քային մի բան` Հայաստանի ցանկությունը ոչ թե նպատակի, այլ միջոցի ցանկություն է: Հրադադարի մեխանիզմը միջոց է, այն նպատակ չէ, չի կարող լինել: Խոսքը ֆորմալ իմաստի մասին է: Իսկ քաղա­քականությունն ունի թե ֆորմալ, թե ոչ ֆորմալ կող­մեր: Դրանք հաճախ կարող են հակասել իրար, սա­կայն ձեւակերպումներով կամ բովանդակությամբ, ոչ տրամաբանությամբ:

Եվ ահա, Հայաստանի ցանկությունն, ըստ էու­թյան, գտնվում է Ադրբեջանի ցանկության տրամա­բանության մեջ, քանի որ արտահայտում է միջոց, որը համենայնդեպս ֆորմալ քաղաքականության մասով դիտվում է իբրեւ Ադրբեջանի ցանկություն հանդիսացող ստատուս քվոյի փոփոխության տանող քայլ: Եվ այստեղ ստացվում է, ֆորմալ առումով, որ Հայաստանն ուզում է այն, ինչ Ադրբեջանը: Այս­տեղ առկա է քաղաքական լրջագույն կազուս, որը շարունակվում է արդեն գրեթե երկու տասնամյակ:

Այդ իրավիճակում, երբ Հայաստանի արտահայ­տած ցանկությունը, Հայաստանի ուզածը իրենից ներկայացնում է ոչ թե նպատակ, այլ ընդամենը Ադրբեջանի ցանկության կամ ուզածի, Ադրբեջանի նպատակի իրականացմանը միտված միջոց, պաշ­տոնական Երեւանն ինչ էլ անի, կամա, թե ակամա աշխատելու է ոչ թե իր, այլ Ադրբեջանի օգտին, դրա հետ ստատուս քվոյի փոփոխման շուրջ շահավետ համաձայնության ձգտող Ռուսաստանի օգտին, բայց ոչ Հայաստանի:

Ի՞նչ է ստացվում: Ըստ էության, ստացվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն բանն են ուզում, պարզապես Ադրբեջանը պատերազմով, իսկ հԱյաստանը խաղաղությամբ: Հասկանալի է, որ Երե­ւանի համար ոչ ֆորմալ տիրույթում դա ընդամենը մարտավարություն է, որի միջոցով հետապնդվում է լիովին հակառակ նպատակ` ստատուս քվոյի պահպանում: Սակայն դա վաղուց սպառված, նաեւ իր վտանգավորությունն ու փակուղայնությունը դրսեւորած մարտավարություն է: Բայց դա չի փոխվում: Ավելին, մեծ վտանգ կա, որ Սանկտ Պետերբուրգում այդ մարտավարությունը ստանում է նոր շունչ:

Իսկ դա նշանակում է, որ ներկայիս գործընթացը Հայաստանի օգտին ծառայելու հեռանկարը շատ փոքր է, որովհետեւ խնդիրներն ու նպատակները ձեւակերպված եւ դրված են են սխալ, նոր իրավիճակին ոչ համարժեք: Հայաստանին այդ պարագայում մնում է ապավինել հանգամանքների բարեհաջող դասավորությանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս հաարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ