Նորից հողեր հանձնելու մասին. Առավոտ
Ամեն անգամ, հրբ Հայաստանի նախագահը (ոչ միայն Սերժ Սարգսյանը), այլ նաեւ առաջին եւ երկրորդ նախագահները] գնում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու, մեր հասարակության մի մասը սկսում է կասկածներ հայտնել «գնում է հող հանձնելու»: Առաջ այդ ենթադրությունը «ցանցային» բնույթ չէր կրում եւ «ճյուղավորումներ» չէր տալիս: Հիմա ամեն ինչն է «ցանցային», այդ թվում նաեւ նման կասկածները:
«ճյուղավորումը» հետեւյալն է. քանի որ Սերժ Սարգսյանը գնաց Սանկտ Պետերբուրգ «5 շրջան հանձնելու», իսկ ժիրայր Սեֆիլյանը դրան դեմ է, հենց այդ րդատճառով էլ նրան ձերբակալեցին: Դե, այդ տրամաբանությամբ ինձ էլ պետբ է ձերբակալեն, որովհետեւ ես էլ եմ դրան դեմ, ինչպես նաեւ Հայաստանի բնակչության 99,99 տոկոսը: Կասեք, որ ժիրայր Սեֆիլյանն ավելի վտանգավոր է, քան մնացած հայաստանցիները, որովհետեւ նա հանրահավաքներ է անում:
Բայց այդ հանրահավաքներին գալիս են 40-50 հոգի, այնպես որ դժվար թե նրա քաղաքական գործունեությունը իշխանության համար սարսափելի վտանգ ներկայացնի: Ընդգծեմ` ես այստեղ չեմ քննարկում Ղարաբաղյան պատերազմի հերոսի դեմ առաջ քաշված մեղադրանքների ճիշտ կամ սխալ լինելը՝ խոսքս «թեմայի ճյուղավորումների» մասին է:
Իսկ թեման «հող հանձնելն» է: Հայաստանի, Ռուսաստանի եւ Աղրբեջանի նախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում են, որ օրակարգում էր Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելը, այսինքն կրակի դադարեցման ոեծիմի խախտումներն արձանագրող մեխանիզմների ստեղծումը: ճիշտ է, Ալիեւը մինչեւ հանդիպումն ասում էր, որ հայերը պետք է դուրս գան «օկուպացված տարածքներից», բայց նա միշտ է դա ասում, բայց նույնիսկ նա չէր ասում, որ Սանկտ Պետերբուրգում այդ խնդիրն է քննարկվելու: Ուրիշ հարց
` արդյոք ԵԱՀԿ-ի կողմից աոաջարկվող մեխանիզմները գործելու Են (խիստ կասկածում եմ], եւ արդյոք Ադրբեջանը նոր հարձակում չի պատրաստում (վստահ եմ, որ պատրաստում է): Բայց «5 շրջան զիջելու» կանխավարկածի հետ դա որեւէ կապ չունի:
Հայաստանի որեւէ նախագահ (կամ հետագայում’ վարչապետ] չի կարող համաձայնել նման ծրագրի բազմաթիվ պատճառներով: Բայց աոաջին պատճառն այն է, որ դրանք ինչ-որ «շրջաններ» չեն, դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն են, եւ Հայաստանի ոչ մի քաղաքացի, այդ թվում
նախագահ, չի կարող այդ տարածքը «նվիրաբերել» ուրիշ մի պետության: Եթե որեւէ մեկի մտքով անցնի դա անել, ապա, միեւնույն է, նրա համաձայնությունը զրոյական նշանակություն կունենա:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: