13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Վերջին տարիները ցույց են տվել, որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարները չեն ուզում տեսնել այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում. Սերժ Սարգսյան

«Ինչպես գիտեք, մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում. նախ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո՝ Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովը։

Վերջին տարիները ցույց են տվել, որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարները չեն ուզում տեսնել այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում՝ գերադասելով իրենց սփոփել մեր երկրում ժողովրդավարության մասին քաղցրահունչ, բայց իրականությունից կիլոմետրերով հեռու հեքիաթներով։

Բռնազավթված Արցախ, էթնիկ զտման ենթարկված արցախահայության խնդիրներ, Արցախում հոշոտվող հոգևոր մշակութային ժառանգություն, Բաքվի բանտերում տառապող գերեվարված, պատանդառված հայեր, քաղաքական բանտարկյալներ Երևանում, անօրինական հարձակումներ և ճնշումներ Հայ Առաքելական եկեղեցու վրա, խոսքի ազատության աննախադեպ սահմանափակումներ, իշխանազավթ քաղաքական ուժի կողմից հրահանգավորվող ոստիկանական և դատական համակարգեր՝ իրենց հակաօրինական գործողություններով. ահա այն ամենը, ինչ եվրոպացիները գերադասում են չնկատել»։

Հատվածը՝ ս.թ. ապրիլի 4-ին տեղի ունեցած ՀՀԿ 18-րդ համագումարին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ