Ռուսաստանցիների կարծիքով՝ ՌԴ-ն պետք է չեզոքություն պահպանի Ղարաբաղի հարցում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս մարտական գործողությունների ապրիլյան վերսկսման մասին հայտնի Է ռուսաստանցիների 70 տոկոսին։ Նրանց 11 տոկոսը հետեւում Է իրադարձությունների զարգացմանը, 59 տոկոսը ինչ-որ բան լսել Է, բայց տեղյակ չԷ մանրամասներին): Այդ մասին հայտնի է դառնում «Լեւադա» կենտրոնի արած հարցումներից, գրում է INTERFAX.RU-ն:
Հարցվածների 66 տոկոս-ը գտնում է, որ Ռուսաստանն այդ հակամարտության մեջ չպետք Է աջակցի կողմերից որեւԷ մեկին, պետք է չեզոքություն պահպանի։ Եվս 11 տոկոսը ճիշտ Է համարում Հայաստանի կողմից, իսկ 3 տոկոսը Ադրբեջանի կողմից հանդես գալը: