Նոր սպառնալիք Հայաստանին. 168 Ժամ
Թուրքիան մտադիր է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորել մինչև այս տարվա օգոստոսի կեսերը: Այս մասին հայտնել է թուրքական «Yeni Safak» թերթը վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Ըստ այդ աղբյուրի, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար կազմվել է «ճանապարհային քարտեզ», որը բաղկացած է 9 կետից: «ճանապարհային քարտեզի» համաձայն Թուրքիայի պաշտոնատար անձինք մասնակցելու են այն բոլոր պաշտոնական միջոցառումներին, որոնք մինչև օգոստոսի կեսը կանցկացվեն Ռուսաստանում: Վերջնական նպատակը, հրապարակման համաձայն, լինելու է մինչև դեկտեմբերի 15-ը վերադարձը «հին օրերին»:
Այս տեղեկատվությունը սենսացիոն համարել չի կարելի, քանի որ վերջին շրջանում առանց «ճանապարհային քարտեզի» էլ թուրքական իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը որևէ առիթ ու ամբիոն բաց չի թողնում Ռուսաստանին ու նրա նախագահ Պուտինին դիֆերամբներ ծոնելու համար: Ռուսաստանը ոճային առումով դեռևս «չի տրվում» այդ քծնանքին, սակայն, ըստ էության, տարբեր ուղերձներով հասկացնում է, որ դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը:
Հերթական նման հայտարարությունն օրերս արել էր Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մոսկվան ևս կցանկանար կարգավորել հարաբերություններն Անկա- րայի հետ, սակայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների կատարման դա անհնար է: Մոսկվան շատ բարձր է գնահատում այն ժամանակաշրջանը, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները եղել են գործընկերային, զարգացած բոլոր ոլորտներում, և առաջին հերթին’ առևտրատնտեսական ոլորտներում: Եվ մենք խորապես ափսոսում ենք, մենք այդ մասին քանիցս հայտարարել ենք, որ մեր հարաբերությունների նմանատիպ հարուստ փորձը, մեր հարաբերությունների նման բազան մեկ ժամում ոչնչացվեց թուրքական կողմի ագրեսիվ գործողություններով»,- ասել էր Պեսկովը:
Հետաքրքիր է, որ ինչպես թուրքական կողմը, այնպես էլ Ռուսաստանը, խոսում են «այն ժամանակների», «հին օրերի» մասին: Խոսում են երանությամբ: Եվ դա պատահական չէ, քանի որ Թուրքիան ու Ռուսաստանն իրար հետ կապված են տարածաշրջանային ու աշխար- հաքաղաքական անխզելի ու անւիոխարինելի կապերով, որոնք ընդհատվեցին անցած տարվա նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոցմամբ: Ռուս-թուրքական ներկայիս տարաձայնությունները բավական սուր դրսևորումներով արտահայտված լինելով հանդերձ, իրականում մարտավարական տարաձայնություններ են, որոնք, եթե անգամ ստվերում են, սակայն չեն հարվածում ռազմավարական ընդհանրությանը:
Այն ընդհանրությանը, որի մասին անցած տարեվերջին այդքան գգացմունքայնորեն խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր թուրք գործընկերները վերջին անգամ Անթալիայում հանդիպման ժամանակ զգայուն հարցեր էին բարձրացրել, մենք ասացինք, որ այո, պատրաստ ենք օգնել: Այո, մենք համաձայնել ենք համագործակցել անգամ այդ երկրի համար շատ զգայուն հարցերի վերաբերյալ»,- ասել էր նա:
Թուրքիայի համար զգայուն հարցերի մեր «բաժինը», բնականաբար, դարաբաղյան հակամարտությունն ու Հայոց ցեղասպանության հարցն են: Դատելով ռուսական կողմի տրա- մադրվածությունից, այդ պատրաստակամութիւնը մնում է ուժի մեջ: Բավական է միայն էր- դողանի կողմից ներողություն խնդրելը, և ռուս- թուրքական հարաբերությունները սկզբում, իհարկե, ցուցադրական սառնությամբ, սակայն բովանդակային առումով կվերադառնան «հին օրերի» մակարդակ: Իսկ դա իսկական սպառնալիք է Հայաստանի համար:
Ոչ այն առումով, որը, որպես սպառնալիք ներկայացնում են ռուսական քարոզչությունն ու Հայաստանի այդ նույն քարոզչության գործակալները տարբեր խողովակներով անընդհատ հիշեցնելով, թե Թուրքիայի հարձակումից Հայաստանին կարող է, իբր, պաշտպանել միայն Ռուսաստանը: Ամենամեծ վտանգը դարաբաղյան հարցում է, որը վերականգնված ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը փորձելու է լուծել էլ ավելի մեծ շահագրգռվածությամբ: Ռուսական պլանը, որի մասին այսօր այդքան խոսվում է, այդ դեպքում կարող է դառնալ ռուս-թուրք-ադրբեջանական պլան դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով:
Այսպիսով, Հայաստանի համար հասունանում է հերթական սպառնալիքը: Եվ եթե թուրքական կողմի «ճանապարհային» քարտեզն իրականություն դառնա նրանց նշած ժամկետներում, ապա այդ սպառնալիքը կարող է ավելի առարկայանալ շատ մոտ ապագայում: Դրանց դիմակայելու համար Հայաստանը հաշված ամիսներ ունի:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: