14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ-ն չի մասնակցում Սանկտ-Պետերբուրգում Ղարաբաղի հարցով գագաթնաժողովի նախապատրաստմանը

ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Սանկտ-Պետերբուրգում կայանալիք եռակողմ գագաթաժողովի նախապատրաստմանը: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը, գրում է ТАСС գործակալությունը։

Նա չի մեկնաբանել այդ հարցը, ասել է միայն, որ ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողովի կազմակերպման աշխատանքներում։

«Մենք չենք կարող դա մեկնաբանել։ Որքանով տեղյակ ենք՝ այն կազմակերպվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր, որ Վլադիմիր Պուտին հունիսի 20-ին Պետերբուրգում Ղարաբաղի հարցով առանձին հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, այնուհետեւ եռակողմ հանդիպում է անցկացվելու:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ