29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գիտեի, թե ոնց է թալանվել Թալիշը. ազատամարտիկը լքեց Հայաստանը /վիդեո/

«Իմ հայրենասիրության համար իմ հանդեպ միշտ պատժամիջոցներ են կիրառվում ու այդ պատճառով ես մի անգամ հայրենիքը լքեցի՝ հետ չվերադառնալու մտածումով: Ապրիլի 2-ին պատերազմի մասին լուրը ստանալով՝ հետ եկա:

Հասկացա, որ չեմ կարող մնալ հեռվում: Ես գնացի Թալիշ, բայց այստեղ փորձեցին իմ գլխին սարքել ու մեղադրեցին գողության մեջ, որովհետև շատերի արածներն էի բացահայտել և գիտեի ոնց է թալանվել Թալիշը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ  Սրապիոն Գևորգյանը:

Գևորգյանը ընդգծեց, որ սահմանին շատ բաների է ականատես եղել և շատ ասելիք ունի: Նա նշեց, որ իր առաջ փակվել են հայրենիք բերող բոլոր դռները և նորից հեռանում է:

Նշենք, որ Սրապիոն Գևորգյանը արդեն Վարշավայում է, որտեղ հայ  համայնքը մեծ ոգևորությամբ է ընդունել նրան: Սրապիոն Գևորգյանը բոլորին հայտնի է իր 100 մետրանոց եռագույն դրոշով, որը ծածանել է ինչպես Մասիս լեռան լանջին և Վանա ծովի շուրջը, այնպես էլ աշխարհի շատ  երկրներում:

13432409_1248059948568273_2657237984667637776_n

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ