12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի հերթական սուտը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ փորձելով արդարացնել ս.թ. մայիսի 10-ին Անվտանգության Խորհրդի (ԱԽ) հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկման ժամանակ Ադրբեջանի` որպես նիստի նախագահողի,  անընդունելի գործելաոճը, ադրբեջանական կողմը ԶԼՄ-ների միջոցով  տարածել է հերթական սուտը, ձեւացնելով թե իբրեւ չի խախտել ԱԽ ընթացակարգի կանոները: Թարմացնելու համար ադրբեջանցի դիվանագետների հիշողությունը Հայաստանի ներկայացուցչությունը նշում է, որ ս.թ. […]

Շուշին հանձնե՞լ են թե՞ գրավել. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, ադրբեջանական կողմը փորձում է “նսեմացնել” հայկական զինուժի հաղթանակները: Դա մերթ “հայերին ռուսական օժանդակության» կաղապարով է արվում, մերթ` “ներքին դավաճանության”: Երբեմն էլ ասվում է, որ “եթե Հեյդար Ալիեւը մի փոքր շուտ վերադառնար իշխանության, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ”: Այս առթիվ բավական ուշագրավ մեկնաբանություններ է արել Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւը: Վերջինիս հանդեպ, […]

Հայտնի է Ադրբեջանի իշխանությունների կապը ահաբեկչական խմբավորումների հետ. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մայիսի 10-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության Խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անց էր կացվում Ադրբեջանի նախագահության ներքո: Վերջինս փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը` մերժելու համար հանդիպմանն ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ եւ ստահոդ հայտարարությունները: ԱԽ անդամ […]

Շվեդիայի ԱԳ նախարարը չի մեկնի Բաքու

Շվեդիայի մշակույթի նախարար Լենա Ադելսոն Լիլերոտը չի մեկնի Բաքու` “Եվրատեսիլ-2012”-ին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից: Լրագրողների հարցին, թե ինչու չի նապատրաստվում մեկնել Բաքու, Լիլերոտը պատասխանել է, թե ժամանակ չունենալու պատճառով, սակայն Ադրբեջանի վերաբերյալ նրա հայտնած կարծիքի ենթատեքստից պարզ է դառնում իրական պատճառը: “Լավ է, որ սկսել են քննարկել իրավիճակն Ադրբեջանում, ինչը […]

Արժե՞ արդյոք հանուն “Եվրատեսիլի” բանակցել Ալիեւի հետ. Spiegel

Մայիսի վերջին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթի հետ կապված ավելի է մեծացել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ ուշադրությունը, մասնավորապես` մարդու իրավունքների ոլորտում: Գերմանական ‘Spiegel” ամսագիրը հրապարակել է Գերմանիայի ԱԳ նախարարության գաղտնի զեկույցը, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանում առկա են պետական ճնշումները: Եվրոպայի խոշորագույն հեռուսատատեսային իրադարձությունը` համաեվրոպական փոփ երաժշտության “Եվրատեսիլ” մրցույթը մայիսի 26-ին կկայանա մի երկրում, […]

“Եվրատեսիլը”` արտակարգ պատահարի պատճառ. գերմանացի մենեջերն ընկել է հյուրանոցի տանիքից

Բաքվում արտակարգ պատահար է տեղի ուենցել` կապված “Եվրատեսիլի” հետ: “Baku Crystal Hall” կառուցվող շինության տանիքից ընկել է մի գերմանացի մենեջեր: Բարեբախտաբար, նա ողջ է մնացել, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, տեղեկացնում է “Интерфакс”-ը: “Baku Crystal Hall”-ը, որտեղ էլ կայանալու է “Եվրատեսիլը” եւ կառուցմանը մասնակցում են գերմանացի մասնագետները, կառուցվում է շատ սեղմ ժամկետում: “Alpine Bau […]

Ռազմագերիների հայրենադարձման հետ կապված Կարմիր Խաչի լիազորությունները շատ սահմանափակ են

Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Ադրբեջանում գտնվող երեք հայ ռազմագերիներ տեղափոխվել են երրորդ երկիր: Մինչդեռ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հերքել են լուրը, հայտնելով, որ իրենք հանդիպել են՝ Ադրբեջանում գտնվող 3 հայ զինվորականներին ու 5 քաղաքացիական անձից բաղկացած ընտանիքին: Նրանք ծանոթացել են գերիների ապրելու պայմաններին: Զինվորներին ու ընտանիքին են փոխանցվել 2 նամակ, […]

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ-ից, Իգոր Պոպովը` ՌԴ-ից եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից, նախօրեին` ապրիլի 27-ին, հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ: “Մինսկի խմբի համանախագահներն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հրադադարի խախտումների մասին վեջին տեղեկությունների առթիվ, որոնք զոհերի պատճառ դարձան: Այդպիսի անիմաստ գործողությունները խախտում են կողմերի հանձնառությունը` ձեռնապահ մնալ ուժի կիրառումից եւ ղարաբաղյան հակամարտության […]

Մանկասպանների խումբը հետեւում է քաղաքում շրջող միայնակ երեխաներին կա. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, Սումգայիթը համարվում է սատանայական քաղաք: Խոսքը չի վերաբերում 1988-ի փետրվարյան Սումգայիթին, այլ` այսօրվա: Ըստ ադրբեջանական մամուլի, այդ քաղաքը հանցավորության ցուցանիշներով առաջինն է: Սումգայիթը նաեւ առաջինն է ինքնասպանությունների թվով: Բայց այն, ինչ այդ քաղաքում կատարվում է վերջին օրերին, լուրջ անհանգստացրել է Ադրբեջանի ողջ իրավապահ համակարգին: Սումգայիթում համառորեն լուրեր են տարածվել, որ “գործում է […]

Ադրբեջանցի թուրքը եւ Թուրքիայի թուրքը միմյանցից շատ չեն տարբերվում. փորձագետ

“Ադրբեջանական գործելաոճի մեջ նպատակաուղղված ագրեսիա կա, ինչը մեզ խորհելու առիթ է տալիս”: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի վերջին կրակահերթերին: Նա նշեց, որ երեկ` ապրիլի 25-ին, Տավուշի մարզի Դովեղ գյուղում 2 ժամ տեւած կրակահերթը մանկապարտեզի ուղղությամբ նպատակաուղղված ագրեսիայի դրսեւորում է: “Ադրբեջանը նպատակային կրակ է բացել խաղաղ բնակչության վրա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի