“Հանրայինը” հեռարձակելու է “Եվրատեսիլ-2012”-ը
Մայիսի 26-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը արդյո՞ք հեռարձակելու է Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ-2012”-ը: Երեկ Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրատվամիջոցներով կարծիք էր հայտնել, որ այն կցուցադրվի:
Հարցը պարզելու համար դիմեցինք Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանին: “Դեռ չի քննարկվել այն եթեր չհեռարձակելու հարցը: Այլ բան ասել չեմ կարող: Ներող եղեք”,-Henaran.am-ին ասաց Գ. Բունիաթյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել է Հայաստանին “Եվրատեսիլի” մասնակցությունից հրաժարվելու համար եւ հնարավոր է Հայաստանը զրկվի 2013-ին “Եվրատեսիլին” մասնակցելու իրավունքից, եթե Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակի “Եվրատեսիլ-2012-ը”: