22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Համաեվրոպական տոն համարվող “Եվրատեսիլը” չարիք է դարձել

Մայիսի վերջին Ադրբեջանում կայանալիք ‘Եվրատեսիլ-2012″ երգի մրցույթը` եվրոպական հանրության համար այդքան սպասված եւ սիրված միջոցառումը, վերածվել է իսկական չարիքի այդ երկրի բնակչության համար:

Ադրբեջանի իշխանությունները մրցույթն օգտագործում են որպես հարմար առիթ ժողովրդին կողոպտելու, կոռուպցիայի հիմքերի ամրապնդման եւ սեփական բարեկեցության  համար:

Ըստ տեղի մամուլի` Ադրբեջանի բյուջետային աշխատակիցներին ստիպում են աշխատավարձի 20 տոկոսը տրամադրել “կազմակերպչական աշխատանքների իրականացման համար”: Համերգային համալիրի կառուցման եւ քաղաքի ընդհանուր տեսքի բարելավման պատրվակով ադրբեջանական իշխանությունները տասնյակ տներ են ավերել, որոնց բնակիչներին պարզապես վռնդել են իրենց տներից եւ նրանք հայտնվել են փողոցում:

Կազմակերպչական եւ կառուցողական աշխատանքներում ներգրավված  մարդիկ ամենօրյա ճնշումների են ենթարկվում: Պետությունը պարզապես խաբում է նրանց` լավագույն դեպքում փոխհատուցելով շուրջօրյա ծանր աշխատանքը թշվառ աշխտավարձով, իսկ երբեմն էլ` թողնելով ծարն աշխատանքն առանց փոխհատուցման:  Փաստորեն, եվրոպական տոնը, որին պատրաստվում են մասնակցել հազարավոր եվրոպացիներ, դժբախտություն է դարձել Բաքվում բնակվող հարյուրավոր ընտանիքների  եւ հազարավոր ադրբեջանցիների համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ