12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հայկական պատվիրակությունը կմասնակցի Բաքվում կայանալիք “Եվրանեստի” նիստին

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի “Եվրանեստի” Խորհրդարանական ժողովի 2-րդ լիագումար նիստին` “Արեւելյան համագործակցություն” թեմայով, որը կկայանա ապրիլի 2-4-ը Բաքվում, հաղորդում է “Вестник Кавказа” կայքը: “Եվրանեստի” սոցիալական, կրթության հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը հանդես կգա Արեւելյան համագործակցության երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման մասին զեկույցով:    

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտում է լրագրողների ձերբակալություններն Ադրբեջանում

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտում է մարտի 13-ին ադրբեջանական “Խայալ TV” հեռուստաընկերության 3 աշխատակիցների ձերբակալությունները: Դրանք են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վուգար Գոնագովը, խմբագիր Զաուր Գուլիեւը, PR բաժնի տնօրեն Զաուր Մուստաֆայեւը, ինչպես նաեւ “Պոլիգոն” լրատվական գործակալության լրագրող Ջամիլ Մամադլին: Նրանց բոլորին մեղադրում են Ադրբեջանի հյուսիսում գտնվող Քուբա քաղաքում մարտի սկզբին բոյկոտների մասնակցելու մեջ: “Այս ձերբակալությունները վկայում […]

Բաքվում կայանալիք “Եվրատեսիլին” կհնչի հայկական դուդուկ /վիդեո/

Բաքվում կայանալիք “Եվրատեսիլը”, այնուամենայնիվ, չի կայանա առանց հայկական երաժշտության տարրերի: Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մասնակցի երգի մեջ կօգտագործվի հայկական ազգային նվագարան` դուդուկ: Այդ մասին տեղեկացրել է “АПА” գործակալությունը: Ադրբեջանցի մասնակցի երգի հեղինակներ շվեդները, ովքեր աշխատել են այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մադոննան, Ջենիթ Ջեքսոնը, Ջենիֆեր Լոպեսը, շատ  լավ ծանոթ են դուդուկի հետ` շնորհիվ աշխարհահռչակ […]

Միջազգային մամուլը պատմում է` ինչ է կատարվում Բաքվում “Եվրատեսիլի” նախօրեին

Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում բոյկոտել “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթը Բաքվում` Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարելու պատճառով, տեղեկացնում է “Al Jazeera”-ն: Ըստ “Human Rights Watch”-ի` երկրում տեղի է ունենում  հասարակական աշխատանք կատարելու պարտադրանք` քաղաքը մրցույթի շեմին գեղեցկացնելու համար: Կազմակերպությունը պատմում է, թե ինչպես են գիշերով մարդկանց հանում իրենց տներից` պարտադրելով աշխատել քաղաքի գեղեցկացման եւ մաքրման աշխատանքներին: “Guardian”-ը […]

Ալիեւը քննարկել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` Իգոր Պոպովին` Ռուսաստան, Ռոբերտ Բրադկեին` ԱՄՆ, Ժակ Ֆորին` Ֆրանսիա, եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անժի Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական կայքերը: Հանդիպմանը քննարկվել են հարցեր` կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարագավորման հետ:

Բաքվում մարդկանց դուրս են շպրտում իրենց տներից` “Եվրատեսիլի” պատճառով

Մարդու իրավունքների լուրջ խախտումները վնասում են “Եվրատեսիլ” երգի մրցույթի վարկանիշին: Եթե իռլանդացիները կամ ֆրանսիացիները Բաքվում կայանալիք մրցույթին կերգեն տողեր  սիրային երգերից` “երբեք այսքան սիրահարված չեմ եղել” կամ “իմ սրտում, իմ հոգում ես քեզ եմ տեսնում”, ապա հանդիսատեսին հնարավոր է մտահոգեն այն ընտանիքները, որոնց տներն ավիրել են, որպեսզի քաղաքը գեղեցիկ տեսք ունենա հեռուստատեսությամբ: 46-ամյա մի կին […]

Շվեյցարական “Nestle”-ն խզել է առեւտրային կապերն Ադրբեջանի հետ

Սննդամթերքի միջազգային մատակարար շվեյցարական “Nestle” ընկերությունը դադարեցրել է իր ողջ տեսականու ներմուծումն Ադրբեջան: Այս անսպասելի քայլի պատճառը տեղի մատակարար ընկերությունների եւ Ադրբեջանի մաքսային մարմինների միջեւ ֆինանսական հարաբերություններում կաշառակերության դեպքերի բացահայտումն է, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվական ծառայությունը: Տարածաշրջանային աուդիտը վերջերս “Aylin” ընկերությունում, որը “Nestle”-ի էքսկլյուզիվ մատակարարն է Ադրբեջանում, բացահայտել է կաշառակերության փաստը, ինչի մասին անմիջապես […]

Մեր համբերությունն անսահման չէ. Մամեդյարովի զգայական պոռթկումը

Ադրբեջանի ԱԳՆ  ղեկավար Էլմար Մամեդյարովը անընդունելի է համարել  Ֆրանսիայի Սենատի դիրքորոշումը, որն ընդունել է Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մամեդյարովը կարծում է, որ քաղաքագետների կողմից պատմական հարցի քննարկումը կարող է հակառակ արդյունք ունենալ: Այս մասին հայտնում է թուրքական Abhaber գործակալությունը: ‘’Ինչու՞ Ֆրանսիան չի տեսնում ադրբեջանական տարածքների 20 տոկոսի օկուպացիան: Նա պետք է ուշադրություն դարձներ Ադրբեջանի […]

Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորն ադրբեջանական կողմն է. Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանի ղեկավարությունը, տարիներ շարունակ խեղաթյուրելով իրականությունը, հանդես է գալիս բացահայտ սուտ հայտարարություններով Խոջալուի դեպքերի առնչությամբ: Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Խոջալուի ողբերգական դեպքերի ողջ իրավաքաղաքական պատասխանատվությունը բարդել է Հայաստանի եւ Արցախի ներկայիս ղեկավարության վրա: Ներկայացնում ենք այս կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը. ‘’Քանի որ Ալիեւն այդ […]

Իրանը եւ Ադրբեջանը “լուռ” հակամարտության մեջ են

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է եւս մեկ ահաբեկչական խմբավորման մասին, որը գործում է իրանական հատուկ ծառայությունների առաջադրանքով: Օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչություն իրագործել պատրաստվող ահաբեկիչներին ձերբակալել են երեքշաբթի երեկոյան, հաղորդում է “Интерфакс”-ը: Ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է “Հիզբալլահի” զինված թեւի ղեկավարների կողմից: Խմբավորման անդամները հետախուզական բնույթի տեղեկատվություն են հավաքել, ձեռք են բերել  հրազեններ, պայթուցիկ սարքեր եւ այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի