12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հայտնի են “Եվրատեսիլ-2012”-ի եզրափակիչ անցած մասնակիցները /վիդեո/

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախօրեին կայացած “Եվրատեսիլ-2012″-ի 2-րդ կիսաեզրափակչից հետո հայտնի են դարձել եզրափակիչ անցած մասնակիցները: Հայտնի է նաեւ  եզրափակիչ դուրս եկած 26 մասնակիցների ելույթների հերթականությունը: Եզրափակիչը կկայանա մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը “Baku Crystal Hall”-ում: Առաջինը ելույթ կունենա բրիտանացի երգիչ Էնհելբերթ Համփերդինկը, նրանից հետո հունգարական “Compact Disco” ռոք խումբը: 3-րդը ելույթ կունենա ալբանացի երգչուհի Ռոնա […]

Այսօր հայտնի կդառնան “Եվրատեսիլի” եզրափակիչ դուրս եկած մասնակիցների անունները /վիդեո/

“Եվրատեսիլ-2012″-ի եզրափակիչ անցած մասնակիցները պարզ կդառնան այսօր երեկոյան “Baku Crystal Hall”-ում կայանալիք կիսաեզրափակչի արդյունքներից: 2-րդ կիսաեզրափակչում ելույթ կունենան 18 մասնակիցներ` Սերբիայից, Մակեդոնիայից, Նիդեռլանդներից, Մալթայից, Բելառուսից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Շվեդիայից, Վրաստանից, Թուրքիայից, Էստոնիայից, Սլովակիայից, Նորվեգիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Լիտվայից: Հեռուստադիտողի քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման միջոցով կընտրվեն վերջնական 10 մասնակիցները, որոնք կմասնակցեն եզրափակչին: Այն […]

Արյունալի միջադեպ Ադրբեջանի բանակում. Ազգ

Մայիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերի սահմանապահ ծառայության ուղեկալներից մեկում “հայտնաբերվել է երկու ժամկետային ծառայության զինվորի դիակ”: Սպանվածների անուններն են` Բահրամ Նազիմ օղլու Ալիեւ եւ Թուրալ Իզզեթ օղլու Քյազիմով: Առաջինը զինված ուժերի սահմանապահ ծառայության է զորակոչվել Շամքորի, երկրորդը` Իսմայիլիի շրջանից: Նախնական վարկածի համաձայն, որ սահմանապահ ծառայությունից տրամադրել են լրատվամիջոցներին, “զինվորների միջեւ անձնական կոնֆլիկտի պատճառով տեղի է […]

Ադրբեջանն ի վիճակի չէ տնտեսական համագործակցություն ծավալել Հայաստանի հետ. Երեւանում կարծիքներ են բախվել

Այսօր ԱԺ-ում ՍԾՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի  աշխատանքներն ավարտվեցին ամփոփիչ ասուլիով, որին ներկա էին նաեւ ադրբեջանական եւ թուրքական պատվիրակության անդամները: ՍԾՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի փոխնախագահ Արեգ Ղուկասյանն ամփոփելով աշխատանքները նշեց, որ քննարկվել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: Նախ ՍԾՏՀԽ վեհաժողովի նախագահ է ընտրվել Ռուսաստանի ներկայացուցիչ Կապիշինը, այնուհետ որոշվել է վեհաժողովի դիտորդի կարգավիճակ տալ խորհրդարանական […]

“Եվրատեսիլի” բացման արարողության ցածր մակարդակը շոկի է ենթարկել մասնակից պատվիրակություններին

Բաքվում ընթացող “Եվրատեսիլ-2012″-ի բացման արարողությունն այնքան  ցածր մակարդակի է կազմակերպված եղել, որ պատվիրակություններից շատերը հեռացել են մինչ արարողության ավարտը: Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը` պատվիրակության հետ միասին, զայրացած հեռացել է Եվրոակումբից, որտեղ կայացել է տոնակատարությունը: Ինչպես գրում է  “Aftonbladet”-ը, շվեդ երգչուհին, ով այդ միջոցառումը “ֆիասկո” է անվանել, ստիպված է եղել “ավտոբուսում սպասել մոտ 3 ժամ”:  Երբ նա իր թիմի […]

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում

Արտակարգ իրավիճակների նախարարության  սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18.47-ին Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի  տարածքում` Վանաձոր, Ախթալա, Ստեփանավան,  Վարդենիս քաղաքներում եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում` Մարտակերտ եւ Հադրութ քաղաքներում: Ղարաբաղում եւ Հայաստանում […]

Ադրբեջանի կողմից տարածքային ոտնձգության հերթական փո՞րձ

Այսօր քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակել է Ասոցիացիայի Խորհրդի հետեւյալ հայտարարությունը. ‘2012 թ. մայիսի 11-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած վերջին այցելության օրը, Ադրբեջանի  նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի սեկտորի վարիչ Ֆուադ Ախունդովը հանդես է եկել մի հայտարարությամբ, որում նշել  է, որ ներկայիս Հայաստանը ստեղծվել է Ադրբեջանի պատմական տարածքների […]

Հաքերները “կործանել են” “Եվրատեսիլի” կայքերը

“Ազատության ֆեդայներ” կոչվող հաքերական խմբի անդամներին հաջողվել է “շարքից հանել” “Եվրատեսիլ-2012″ երգի մրցույթի պաշտոնական կայքէջերը` eurovision.az, eurovisionaz.com, ann.az  եւ esctoday.com-ը: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական կայքերը: Հաքերների գրոհի արդյունքում կայքերի աշխատանքում անսարքություններ են եղել: Գլխավոր կայքերից մեկում հաքերները, ովքեր դեմ են “Եվրատեսիլի” անցկացմանը, հրապարակել են իրենց պահանջները: Մասնագետներն աշխատանքներ են կատարում ռեսուրսների աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: […]

“Հանրայինը” հեռարձակելու է “Եվրատեսիլ-2012”-ը

 Մայիսի 26-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը արդյո՞ք հեռարձակելու է Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ-2012”-ը: Երեկ Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրատվամիջոցներով կարծիք էր հայտնել, որ այն կցուցադրվի: Հարցը պարզելու համար դիմեցինք Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանին: “Դեռ չի քննարկվել այն եթեր չհեռարձակելու հարցը: Այլ բան ասել չեմ կարող: Ներող եղեք”,-Henaran.am-ին ասաց Գ. Բունիաթյանը: Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների […]

Համաեվրոպական տոն համարվող “Եվրատեսիլը” չարիք է դարձել

Մայիսի վերջին Ադրբեջանում կայանալիք ‘Եվրատեսիլ-2012″ երգի մրցույթը` եվրոպական հանրության համար այդքան սպասված եւ սիրված միջոցառումը, վերածվել է իսկական չարիքի այդ երկրի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները մրցույթն օգտագործում են որպես հարմար առիթ ժողովրդին կողոպտելու, կոռուպցիայի հիմքերի ամրապնդման եւ սեփական բարեկեցության  համար: Ըստ տեղի մամուլի` Ադրբեջանի բյուջետային աշխատակիցներին ստիպում են աշխատավարձի 20 տոկոսը տրամադրել “կազմակերպչական աշխատանքների իրականացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի