06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արյունալի միջադեպ Ադրբեջանի բանակում. Ազգ

Մայիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերի սահմանապահ ծառայության ուղեկալներից մեկում “հայտնաբերվել է երկու ժամկետային ծառայության զինվորի դիակ”: Սպանվածների անուններն են` Բահրամ Նազիմ օղլու Ալիեւ եւ Թուրալ Իզզեթ օղլու Քյազիմով: Առաջինը զինված ուժերի սահմանապահ ծառայության է զորակոչվել Շամքորի, երկրորդը` Իսմայիլիի շրջանից:

Նախնական վարկածի համաձայն, որ սահմանապահ ծառայությունից տրամադրել են լրատվամիջոցներին, “զինվորների միջեւ անձնական կոնֆլիկտի պատճառով տեղի է ունեցել զինված միջադեպ, նրանցից մեկը սպանել է մյուսին, ապա ինքնասպան եղել”:

Ըստ “Ազգ” օրաթեթրի, այս վարկածը կարող էր ճշմարտանման լինել, եթե, ինչպես դա հաճախ է պատահում ադրբեջանական քարոզչության մեջ, չլիներ մի էական հանգամանք: Բանն այն է, որ պաշտոնական տեղեկատվության մեջ ասվում է, որ “զինվորների դիակները հայտնաբերվել են”:

Այսինքն, մինչ այդ կազմակերպվել է որոնում: Իսկ դա նշանակում է, որ սահմանապահ զինվորները որոշակի ժամանակահատվածում չեն եղել ուղեկալում: Հետեւաբար, նրանք թողել են ծառայության վայրը, եղել են զինված: Ուստի բացառված չէ, որ սահմանապահ զինվորների եւ նրանց որոնողների միջեւ է զինված ընդհարում եղել, որի ընթացքում հետապնդողները պարզապես գնդակահարել են Բահրամ Ալիեւին եւ Թուրալ Քյազիմովին:

Միջադեպն արձանագրվել է Իմիշլիի շրջանի Բահրամթեփե գյուղի շրջակայքում, որը գտնվում է Իրանի սահմանի մոտ: Իսկ գուցե զինվորները ցանկացել են անցնե՞լ Իրանի տարածք եւ ապաստան հայցել հարեւան երկրում: “Ամեն դեպքում, նրանցից “մեկի կողմից մյուսին սպանելու եւ դրանից հետո ինքնասպանություն գործելու” մասին պաշտոնական վարկածը որեւէ քննադատության չի դիմանում: Փաստը վկայում է նաեւ, որ ադրբեջանական զինված ուժերի անգամ “առաջնակարգ” զորքերում, որպիսին պիտի լինեն սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, իրավիճակն ավելի լավ չէ, քան “ռազմաճակատային հատվածում””,-գրում է “Ազգ”-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ