23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվրախորհրդարանը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ բողոքի խաղաղ ցույցերը եւ արգելել ոստիկանությանը խառնվել ցույցերը լուսաբանող լրագրողների գործերին: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի` Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ ընդունած բանաձեւում: Եվրախորհրդարանը նաեւ կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վիզա տրամադրել ԵԽԽՎ-ի` քաղբանտարկյալների հարցերով  հատուկ զեկուցողին, որպեսզի նա կարողանա այցելել այդ երկիր` իր մանդատին համապատասխան:

Ընդհանուր առմամբ` Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են խոսքի ազատության ճնշմանը: Նշվում է, որ մայիսի 15-ին Բաքվում դաժան կերպով ցրվել է բողոքի խաղաղ ակցիա, որի մասնակիցները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին`  “Եվրատեսիլի” շեմին: Խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության գործադրումը ադրբեջանական իշխանությունների վարքագծի մոդելն է, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտականությունները, որոնք իր վրա է վերցրել ԵՄ-ի, Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի շրջանակներում, ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին օրինագիծ ընդունել զրպարտության մասին, որը չեղյալ կհայատարարի զրպարտության համար քրեական պատասխանատվություն կրելը: Ինչպես նաեւ, օրենսդրություն ներառել` ընտրությունների, հավաքների ազատության, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ազատության մասին` միջազգային ստանդարտներին համապատասխան:

Եվրախորհրդարանը նաեւ կոչ է արել Եվրախորհրդին դիտարկել հնարավորությունը` պատժամիջոցներ կիրառելու այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտման համար Ադրբեջանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ