23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն ի վիճակի չէ տնտեսական համագործակցություն ծավալել Հայաստանի հետ. Երեւանում կարծիքներ են բախվել

Այսօր ԱԺ-ում ՍԾՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի  աշխատանքներն ավարտվեցին ամփոփիչ ասուլիով, որին ներկա էին նաեւ ադրբեջանական եւ թուրքական պատվիրակության անդամները:

ՍԾՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի փոխնախագահ Արեգ Ղուկասյանն ամփոփելով աշխատանքները նշեց, որ քննարկվել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: Նախ ՍԾՏՀԽ վեհաժողովի նախագահ է ընտրվել Ռուսաստանի ներկայացուցիչ Կապիշինը, այնուհետ որոշվել է վեհաժողովի դիտորդի կարգավիճակ տալ խորհրդարանական երկու կազմակերպությունների` Իսլամական կոնֆերանսի կազմակերպությանը եւ Ուղղափառ խորհրդարանական ասամբլեային:

‘’Այս վեհաժողովում վերջին երկու ամիսը նախագահում էր Հայաստանը, այբբենական կարգով հիմա նախագահությունն անցնում է Ադրբեջանին’’,- ասաց Արեգ Ղուկասյանը:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Գաջին ներկայացրեց իր տեսակետը հայ-ադրբեջանական հնարավոր տնտեսական համագործակցության վերաբերյալ: Նրա համոզմամբ` քանի դեռ չեն ‘’ազատագրվել Հայաստանի կողմից օկուպացված տարածքները’’, ոչ մի տնտեսական համագործակցության մասին խոսք չի կարող լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

‘’Մենք հիասքանչ հարաբերություններ ունենք մեր բոլոր հարեւանների հետ, ինչու, որովհետեւ նրանք չեն օկուպացրել մեր տարածքները: Դուք նոր խորհրդարան եք ընտրել, կցանկանայի, որ այն ավելի կառուցողական մոտենար այդ հարցերին: Նախ ազատագրել մեր տարածքները, հետո մտածել տնտեսական համագործակցության մասին‘’,- ասաց Ասաֆ Գաջին` հիշեցնելով, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է:

Թուրքական պատվիրակության անդամ Իսմայիլ Սաֆիի կարծիքով` միջպետական տնտեսական համագործակցության խնդիրը միայն փակ սահմանների մեջ չէ, այլ նաեւ այն, որ Թուրքիային պարտադրվում է` ընդունել  Հայոց ցեղասպանության բանաձեւերը:

Հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Ղուկասյանը ադրբեջանական եւ թուրքական պատվիրակություններին հիշեցրեց, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Հայաստանն ու Թուրքիան  ստորագրել են արձանագրություններ, եւ հիմա ‘’գնդակը Թուրքիայի դաշտում է’’:

‘’Թուրքիան պետք է իր իսկ  կողմից ստորագրած արձանագրությունները վավերացնի, մենք սպասում ենք դրան, եւ այդ վավերացումներում դրված է թե սահմանների բացման եւ թե ազատ առեւտրի հարցը’’,-շեշտեց  Արեգ Ղուկասյանը:

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի համոզմամբ` ԼՂՀ-ն կայացել է գործող միջազգային եւ այդ ժամանակ գործող խորհրդային օրենսդրության համաձայն, եւ այդտեղ որեւէ կասկած չկա:

‘Ադրբեջանը օկուպացրել է  ԼՂՀ  տարածքի 20 տոկոսը` Շահումյանի շրջանը: Խնդիրը տարիներ շարունակ գտնվում է Մինսկի Խմբի հովանու ներքո, իսկ համանախագահող երկրները հստակ արտահայտել են երեք սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորումը` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի չկիրառում’,- նշեց Գագիկ Մինասյանը`հավելելով, որ ցանկացած այլ ճանապարհ կործանարար է ու դատապարտելի այն կողմի համար, ով կխախտի այդ սկզբունքները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ