23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտում է լրագրողների ձերբակալություններն Ադրբեջանում

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտում է մարտի 13-ին ադրբեջանական “Խայալ TV” հեռուստաընկերության 3 աշխատակիցների ձերբակալությունները: Դրանք են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վուգար Գոնագովը, խմբագիր Զաուր Գուլիեւը, PR բաժնի տնօրեն Զաուր Մուստաֆայեւը, ինչպես նաեւ “Պոլիգոն” լրատվական գործակալության լրագրող Ջամիլ Մամադլին: Նրանց բոլորին մեղադրում են Ադրբեջանի հյուսիսում գտնվող Քուբա քաղաքում մարտի սկզբին բոյկոտների մասնակցելու մեջ:

“Այս ձերբակալությունները վկայում են իշխանությունների անախորժ վիճակի մասին` կապված Քուբայում տեղի ունեցած անկարգությունների հետ: Ձերբակալությունները  ոչ մի օրինական հիմնավորում չունեն, եւ մենք պահանջում ենք, որ լրագրողներին որքան հնարավոր է շուտ ազատ արձակեն,”-նշել են կազմակերպության անդամները:

4 լրագրողներին ձերբակալել են Քուբայում, իսկ հետո տեղափոխել Բաքու, որտեղ նրանք բանտարկության մեջ են: “Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպության հավաքած տվյալների համաձայն` նրանց դեմ դեռեւս նույնիսկ մեղադրանք չեն հարուցել: Մամադլիի տունը խուզարկման է ենթարկվել:

Ցուցարարները, որոնք հավաքված են եղել Քուբայում, պահանջել են տեղական կառավարության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի հրաժարականը: Բախումներն սկսել են, երբ նրանց փորձել են ցրել, որի ընթացքում մի քանի լրագրողներ ծեծի  են ենթարկվել: Օպերատոր Ռաշադ Ալիեւը, որը ներկայացնում է “Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտ” տեղական ՀԿ-ը, գլխին մի քանի ուժեղ հարված է ստացել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ