22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանի հերթական սուտը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ փորձելով արդարացնել ս.թ. մայիսի 10-ին Անվտանգության Խորհրդի (ԱԽ) հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկման ժամանակ Ադրբեջանի` որպես նիստի նախագահողի,  անընդունելի գործելաոճը, ադրբեջանական կողմը ԶԼՄ-ների միջոցով  տարածել է հերթական սուտը, ձեւացնելով թե իբրեւ չի խախտել ԱԽ ընթացակարգի կանոները:
Թարմացնելու համար ադրբեջանցի դիվանագետների հիշողությունը Հայաստանի ներկայացուցչությունը նշում է, որ ս.թ. մայիսի 10-ի առավոտյան (եւ ոչ նիստն ավարտելուց միայն մի քանի րոպե առաջ, ինչպես որ փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը) ԱԽ ընթացակարգի կանոների 37-րդ կետի համաձայն հայկական կողմը գրավոր եւ այնուհետեւ բանավոր ձեւով պահանջել է ելույթ ունենալու իր իրավունքը: Ադրբեջանը, խախտելով ընթացակարգը, մերժել է այդ պահանջը, որի արդյուքնում էլ Հայաստանի պատվիրակությունը դիմել է ԱԽ անդամներին` մատնանշելով, որ ադրբեջանական նախագահությունը խախտում է ընթացակարգի վերը նշված կետը, որի համաձայն ԱԽ անդամ չհանդիսացող երկիրը կարող է նիստում ելույթ ունենալ ԱԽ անդամների որոշմամբ, այլ ոչ թե
նախագահողի քմահաճույքով:
Այս առթիվ ԱԽ անդամները սկզբում բացատրել, իսկ այնուհետեւ ստիպել են Ադրբեջանին ենթարկվել ընթացակարգին եւ ելույթի համար խոսք տալ Հայաստանի ներկայացուցչին: Վերջինսն էլ այդ օրն իր խոսքը սկսել է շնորհակալություն
հայտնելով ԱԽ անդամներին ելույթի հնարավորության համար:
Համաձայն ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչության, ԱԽ ընթացակարգի կանոններին չտիրապետելու արդյունքում մայիսի 10-ին տեղի ունեցած այս միջադեպով, մայիսի 3-ին մամուլի ներկայացուցիչների հետ Ադրբեջանի
ներկայացուցիչների ոչ կոմպետենտ հանդիպումով, ինչպես նաեւ Ի. Ալիեւի մայիսի 4-ի ՄԱԿ-ում ունեցած տխրահռչակ ելույթով Ադրբեջանն ԱԽ-ում դեռ իր նախագահության շրջանը չավարտած, արդեն հասցրել է մեծապես  հիասթափեցնել
անդամ երկրներին, ՄԱԿ-ի քարտուղարությանն ու ԶԼՄ-ներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ