22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շվեդիայի ԱԳ նախարարը չի մեկնի Բաքու

Շվեդիայի մշակույթի նախարար Լենա Ադելսոն Լիլերոտը չի մեկնի Բաքու` “Եվրատեսիլ-2012”-ին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Լրագրողների հարցին, թե ինչու չի նապատրաստվում մեկնել Բաքու, Լիլերոտը պատասխանել է, թե ժամանակ չունենալու պատճառով, սակայն Ադրբեջանի վերաբերյալ նրա հայտնած կարծիքի ենթատեքստից պարզ է դառնում իրական պատճառը:

“Լավ է, որ սկսել են քննարկել իրավիճակն Ադրբեջանում, ինչը կարող էր չլինել, եթե “Եվրատեսիլն” այնտեղ չկայանար: Շվեդիան աշխատում է փոխել “տագնապալի” իրավիճակն այդ երկրում` երկկողմ եւ ԵՄ հանդիպումների շրջանակներում իր մտահոգությունը հայտնելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հաստատման կապակցությամբ”,-նշել է Լիլերոտը:

Այն պահից ի վեր, ինչ հայտնի դարձավ, որ “Եվրատեսիլը” 2012-ին անց է կացվելու Բաքվում, քննադատությունների մեծ ալիք բարձրացավ` կապված Ադրբեջանում մամուլի անազատության հետ: Իրավապաշտպան կազմակերպություններն արտիստներին կոչ էին անում բոյկոտել մրցույթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ