Ադրբեջանը մերժում է Համբուրգի քաղաքական գործչի մուտքը

Ադրբեջանը շատ կտրուկ և անսպասելի վարվեց: Համբուրգից ընտրված Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության անդամ Յուրգեն Կլիմկեն այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Նրա այցը Բեռլինում Ադրբեջանի դեսպանության կողմից գնահատվեց հետևյալ ձևակերպմամբ. պետական սահմանների ոչ իրավական հատում և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության կոպիտ խախտում : Ադրբեջանի դեսպանության նամակը հասցեագրվել է Յուրգեն Կլիմկեի Բեռլինյան գրասենյակին, որի պատճենը ստացել է Համբուրգեր Աբենդբլաթ […]