24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաքվից ստացվում են Սերժ Սարգսյանի ելույթի առաջին ”ձնծաղիկները”

“Սերժ Սարգսյանը միջազգային հանրության առաջ կրկին խոստովանել է, որ նա ագրեսոր երկրի ղեկավար է եւ մինչեւ հիմա անցկացնում է տարածքային հավակնությունների քաղաքականություն հարեւան երկրների հանդեպ”,- անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:

Նա ասել է նաեւ, որ Ադրբեջանին սպառնալով՝ Սարգսյանը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը, փոխանցում է apa.az-ը:

“Հայաստանի նախագահը, օգտագործելով միջազգային կազմակերպության ամբիոնը, կրկին փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը: Թերեւս, Հայաստանի նախագահի նման մոտեցումը բխում է նրանից, որ նա չի հարգում միջազգային իրավունքն ու միջազգային հանրության կարծիքը”,- ասել է Աբդուլաեւը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանի նախագահը չի հասկանում, որ բանակցային գործընթացը մանիպուլյացիայի ենթարկելը եւ ամեն տեսակի արդարացումները՝ ուղղված հակամարտության կարգավորման ձգձգմանը, շատ բացասաբար են անդրադառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, մասնավորապես՝ Հայաստանի: 

“Չգիտեմ՝ ինչպես է Սարգսյանը հասկանում ժողովրդավարությունը, սակայն միանշանակորեն ժողովրդավարության նրա ընկալումները եւ ըմբռնումն էականորեն տարբերվում են նրանից, ինչպես այն հասկանում է միջազգային հանրությունը”,- նշել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ