24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Էլ ի՞նչ պետք է անեն ”

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է.

”Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում (Այգեձոր համայնքի ուղղությամբ) քաղաքացիական անձը վիրավորվել է` ականի պայթելու հետևանքով: Նրան հնարավոր չի եղել ժամանակին օգնության հասնել, ինչի հետևանքով երիտասարդը արյունաքամ լինելով մահացել է: 
Սահմանամերձ շրջաններում ականների առկայության փաստերն իրենց բնույթով եզակի չեն, սակայն այս ողբերգական միջադեպը ուղեկցվեց ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքով: Ադրբեջանցի զինծառայողները, ովքեր նկատել էին վիրավոր երիտասարդին, նույնիկ հաշվի չէին առել նրա` քաղաքացիական անձ լինելու հանգամանքը, և վերջինիս ժամերով կրակի տակ առնելով` թույլ չէին տվել բժիշկներին մոտենալ վիրավորին ու արագ օգնություն ցույց տալ: Իհարկե, ի վերջո, հնարավոր եղել էր նրան դուրս բերել այդ տարածքից, սակայն հիվանդանոցի ճանապարհին երիտասարդն արյունաքամությունից մահացել էր:

Ադրբեջանում ներկայումս զինվորական ծառայություն է կրում մի սերունդ, որը դաստիարակվել է հայատյացության ու թշնամության քարոզչության պայմաններում, ավելին` այդ սերունդը ոչ միայն թշնամանք է տածում սահմանում կանգնած հայ դիրքապահների, այլև առհասարակ հայի ու հայի տեսակի նկատմամբ: Մեր` հայերիս համար, իհարկե, անընկալելի ու անհասկանալի է ադրբեջանցի զինծառայողների անմարդկային վերաբերմունքը վիրավոր երիտասարդի նկատմամբ, սակայն այս միջադեպն ու դրանում ադրբեջանական զինծառայողների դրսևորած վարքագիծը ուղիղ համեմատական են Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացվող պաշտոնական քաղաքականության հետ:

Այս պայմաններում հարց է առաջանում. էլ ի՞նչ պետք է անեն ադրբեջանցի զինծառայողը, որպեսզի կոնֆլիկտով շահագրգիռ կառույցները և առհասարակ միջազգային հանրությունը սկսի լրջորեն մոտենալ նման միջադեպերին: Սահմանագծին մահվան ելքով միջադեպեր, այդ թվում` խաղաղ բնակիչների մասնակցությամբ, հաճախ են լինում, սակայն այս դեպքն իր ընթացքով տարբերվում էր մնացածներից: Ադրբեջանցի զինծառայողները ոչ միայն անմարդկայնորեն էին վարվել, այլև գործել յուրահատուկ դաժանությամբ ու սառնասրտությամբ: 

Այս և նմանատիպ միջադեպերը ևս մեկ անգամ պարզորոշ կերպով ցույց են տալիս, որ միջնորդ երկրների լիդերների հորդորը` ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, Ադրբեջանում լուրջ արձագանք չի գտնում: Ու դեռ այնքան ժամանակ արձագանք չի գտնի, քանի դեռ միջնորդ երկրները առանց հաշվի առնելու հիմնախնդրի պատճառները, փորձում են ”սվաղել” դրա հետևանքները”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ