23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը մերժում է Համբուրգի քաղաքական գործչի մուտքը

Ադրբեջանը շատ կտրուկ և անսպասելի վարվեց: Համբուրգից ընտրված Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության անդամ Յուրգեն Կլիմկեն այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Նրա այցը Բեռլինում Ադրբեջանի դեսպանության կողմից գնահատվեց  հետևյալ ձևակերպմամբ. պետական սահմանների ոչ իրավական հատում և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության կոպիտ խախտում : Ադրբեջանի դեսպանության նամակը հասցեագրվել է Յուրգեն Կլիմկեի Բեռլինյան գրասենյակին,  որի պատճենը ստացել է Համբուրգեր Աբենդբլաթ թերթի խմբագրությունը:

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից հետո շուրջ քսան տարի է՝ փխրուն զինադադար է տիրում:

Օրեր առաջ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն,  որպես արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների անդամ, Հայաստան կատարած իր այցի ընթացքում ուղևորվել է նաև Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել է ԼՂ նախագահի հետ, որի եղեկավարած երկիրն անկախություն է հռչակել:

Եվ ահա Բաքուն մերժում է Կլիմկեի մուտքն Ադրբեջան, ով հոկտեմբերին պատրաստվում էր դիտորդի կարգավիճակով ներկա լինել Կովկասյան ավտորիտար երկրի ընտրություններին:  Այն, որ Կլիմկեի մուտքն Ադրբեջան արգելվել է, այդ մասին օրաթերթի խմբագրությանը հաստատել է նաև Ադրբեջանի դեսպանությունը: Այս կարգը գործում է բոլոր նրանց համար, ովքեր առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Լեռնային Ղարաբաղ:

Լեռնային Ղարաբաղը, որտեղ հիմնականում հայեր են ապրում, մոտ երկու անգամ մեծ է Սաար երկրամասից:  1991թ. հռչակել է իր անկախությունը: 1920թ. Սովետական իշխանությունները գրչի մեկ հարվածով Լեռնային Ղարաբաղը հատկացվել է  Սովետական Ադրբեջանին: 1990-ականների սկզբին շուրջ մեկ միլիոն հայեր և ադրբեջանցիներ են տեղահանվել, 50.000 մարդ զոհվել է պատերազմի ժամանակ:          

Կլիմկեն ափսոսում է և առաջարկել է Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպել և խոսել: Նա համարում է,  որ իր այցն անհրաժեշտ էր հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ կարծիք կազմելու համար:

«Ինձ անցանկալի անձ հայտարարելն օգտակար չէ, իմ ձեռքը մեկնած է մնում », – այսպես է պատասխանել Յ. Կլիմկեն:

Ադրբեջանը հղում է  կատարում տարածքային ամբողջականության, իսկ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ Ազգերի ինքնորոշման սկզբունքին:

Աղբյուր` Համբուրգեր Աբենդբլաթ օրաթերթ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ