Ադրբեջանում կհաղթի Իլհամ Ալիևը. Տիգրան Քոչարյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը այսօր դիտարկումներ արեց Ադրբեջանում տեղի ունեցող ընտրական պրոցեսների մասին: Նա նշեց, որ այսօր անցկացվող ընտրության արդյունքները կանխատեսելի են.”Բոլորիս համար արդեն պարզ է,որ շատ բարձր տոկոսներով ընտրություններում հաղթող է լինելու՝ Իլհամ Ալիևը, երկրորդ տեղը կզբաղեցնի ընդդիմության առաջնորդը՝ Ջամիլ Հասանլին 7-ից 10 տոկոս ձայներով”:
Խոսելով ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլիի կերպարի մասին տեղեկատվական անվտանգության մասնագետը նրան նմանեցրեց Լևոն Տեր Պետրոսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին:
“ Նման է Տեր Պետրոսյանին, որովհետև նախընտրական ծրագրում նշում է՝ ես կգամ երկու տարում ամեն բան կդնեմ իր տեղը և կհեռանամ: Րաֆֆի Հովհաննիսյանին նման է քանի որ արևմտամետ է, սակայն երբեմն ռևերանսներ է անում նաև Ռուսական դաշտում”
Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Ալիևի ընտրվելը ձեռք է տալիս նաև Հայաստանին, քանի որ հարստացող Ալիևը ընդվզում կառաջացնի սեփական երկրում և ընկնելով իր ժողովրդի աչքից չի կարողանա պատերազմ հայտարարելու կոչեր անել: