13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

“Նրանք կավիրեն ամբողջ Հարավային Կովկասը` Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը”

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին /ЛДПР/, անդրադառնալով Սիրիայի հակամարտությանը, ասել է, ինքը “էթնո պոռթկում” է կանխատեսում, փոխանցում է regnum.ru-ն: Ժիրինովսկին նշել է, որ այստեղ գլխավոր խաղացող է հանդիսանում Իսրայելը` ԱՄՆ քաղաքականությունը որոշում է Իսրայելը: “Իրանի տապալումով Իսրայելը կհանգստանա, սակայն մենք կստանանք բոլոր զինյալներին, որոնց կվռնդեն Լիբանանից, Եգիպտոսից, Իրաքից… Նրանք կավիրեն ամբողջ Հարավային Կովկասը` Ադրբեջանը, […]

“Որքան երկար Սերժ Սարգսյանը իշխանության գլուխ մնա, այդքան արագ կազատագրվեն մեր հողերը”. Ալիեւ

“Որքան երկար իշխանության գլուխ մնա Հայաստանի ներկայիս իշխանությունն ու նախագահ Սերժ Սարգսյանը, այնքան արագ մեր հողերը կազատրագրվեն, քանի որ այդ մարդը եւ իր շրջապատը Հայաստանը անդունդ է տանում: Նրանք արդեն անդունդում են”,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է regnum.ru-ն:  Ալիեւը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը քանդված է, եւ ամեն օր 80 000 հայ լքում […]

Ինչու է Ադրբեջանի փոխարտգործնախարարը գալիս Երեւան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մեմեդգուլիեւը այս շաբաթ կայցելի Երեւան, փոխանցում է ադրբեջանական haqqin.az-ը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը: Նրա խոսքերով այցի նպատակը  “Արևելյան գործընկերություն” ծրագրի հերթական ոչ պաշտոնական  հանդիպմանը մասնակցելն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-13 –ին Երևանում:  Հանդիպմանը նաև մասնակցելու է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:

Ադրբեջանցի “օրենքով գող” է ձերբակալվել Մոսկվայում

Interfax.ru-ի հաղորդմամբ` Մոսկվայում ադրբեջանցի “օրենքով գող” է ձերբակալվել, ով կասկածվում է մարդասպանության մեջ: Ռաֆո Գյանջինսկիին ձերբակալել են “սպեցնազի” օգնությամբ:    ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրությունում ասված է, որ ձերբակալվել են էթնիկ հանցախմբի ակտիվ մասնակիցներ, բոլորը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնց թվում՝ 33-ամյա  այսպես կոչված “օրենքով գողը”, որը քրեական աշխարհում ճանաչված է որպես Ռաֆո Գյանջինսկի: “Փորձելով խուսափել քրեական […]

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը Բաքվում հայտարարել է, որ եկել է ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ժամանակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմ Ուորլիքը, ով գտնվում է Բաքվում, մտադիր է ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ: “Հակամարտությունը ձգվում է արդեն 21 տարի, եւ այսօր եկել է տանջանքներին եւ ատելությանը վերջ դնելու ժամանակը: Եկել է ժամանակը, որպեսզի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը համատեղ աշխատեն Հելսինկյան սկզբունքների հիման վրա երկարաժամկետ խաղաղության հասնելու համար”,- […]

Պետք է փոխզիջում գտնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում. Օբամայի ուղերձը Ալիեւին

Եկել է ժամանակը նոր ջանքեր գործադրել, որպեսզի հայ-ադրբեջանական կոնֆիլկտում խաղաղություն հաստատվի` փոխզիջումների հիմքով, ասված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում, փոխանցում է РИАНовости-ն: Նամակը Ալիեւին հանձնել է Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիկը: “Հուսով եմ, որ Ուորլիկի հարուստ դիվանագիտական փորձը եւ ձեր կառավարության առաջ գնալու ցանկությունը նոր խթան կհանդիսանան […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 8-ին ճանաչողական այցով ժամանել է Բաքու: Եռօրյա այցի ընթացքում Ուորլիքը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` սեպտեմբերի 10-ին Ուորլիկը հանդիպումներից հետո մամուլի ասուլիս կհրավիրի: Սա համանախագահի պաշտոնում նրա նշանակումից հետո առաջին այցն է տարածաշրջան։ Նախատեսվում է ամերիկացի համանախագահի այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:  

“Եկեք փորձենք” . Ադրբեջանցի երիտասարդը հայկական եռագույնով շապիկ է հագել եւ լուսանկարվել)

Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի  50 երիտասարդներ, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում “Եկեք փորձենք” /”Let’s try!”/ երիտասարդական ամառային ճամբարի շրջանակներում, երկխոսության են գնացել` հանուն խաղաղության: Ծրագիրը կազմակերպել է “Երիտասարդական ակումբների դաշնությունը” /FYCA/  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: “Հենարան” ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպանը ծրագրի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ Ադրբեջանի քարոզչության պատճառով  շատ վատ  կարծրատիպեր են ձեւավորվել հայերի նկատմամբ, […]

Ալիեւն արգելափակեց իր սեփական քաղաքացու մուտքն Ադրբեջան. Գ. Այվազյան

“Ադրբեջանահայերի համայնքը զրկվեց իրավունքից մասնակցելու համապետական ընտրություններին: Ալիեւն արգելափակեց իր սեփական քաղաքացու  մուտքն Ադրբեջան` հայ  լինելու պատճառով”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի նախագահի թեկնածու, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Նա նշեց, որ չստանալով Բաքվից անվտանգության երաշխիքներ, իրենք որոշել են առանց դրա մեկնել Բաքու` գալիք ընտրություններին մասնակցելու համար, սակայն ներքին գործերի նախարար Ուսիպովը հրահանգ է իջեցրել, որ իրենց […]

Ադրբեջանը կարող է մասնակցել Երեւանում կայանալիք արտգործնախարարների նիստին

Apa.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանը քննարկում է Երեւանում կայանալիք Արեւելյան գործընկերության երկրների  արտգործնախարարների նիստին իր մասնակցության հնարավորությունը: Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը կայքին ասել է, որ նիստը Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ կայանալիք վերջին հանդիպումը կդառնա: «Այդ պատճառով հնարավոր է՝ մասնակցենք, գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված»: Հարկ է նշել, որ Արեւելյան գործընկերության երկրների  արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստը Երեւանում կկայանա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի