24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Կանաչ լույս՛՛ ադրբեջանական կամայականություններին

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է.

՛՛Այսօր Երևանում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի փոխարտգործնախարարը: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը նախապես անվտանգության երաշխիքներ էր պահանջել, ինչը պաշտոնական երևանի կողմից բավարարվել էր:
Հետաքրքիր զուգադիպության, մեկ շաբաթ առաջ Ադրբեջանում անցկացվեց Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիայի և բնապահպանական հարցերի հերթական նիստը, որի ղեկավարը կազմակերպությունում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Սակայն ադրբեջանական կողմը անարձագանք էր թողել վերջինիս պաշտոնական նամակը, այն է՝ անվտանգության երաշխիքներ տրամադրել: Արդյունքում հայկական կողմը հնարավորություն չստացավ մասնակցելու վերոնշյալ նիստին:
Չնայած այն հանգամանքին, որ կազմակերպության պատասխանատուները տեղյակ էին, որ Ադրբեջանը անարձագանք էր թողել հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնական նամակը, այնուամենայնիվ Ադրբեջանի քայլն այդպես էլ որևէ արձագանք չառաջացրեց ոչ միայն ՍԾՏՀ ԽՎ-ում այլ առհասարակ միջազգային հանրության կողմից: Ավելին, հանձնաժողովի նիստը կայացավ առանց հայկական կողմի և այդ հանձնաժողովի նախագահի:
Անկասկած նմանատիպ հարցերում միջազգային հանրության անտարբերությունը ՛՛կանաչ լույս է վառում՛՛ ադրբեջանական կամայականությունների համար, չնայած հանուն արդարության պետք է նշել, որ հայաստանյան հասարակության համար մարդասպանին հերսացնող, ռազմագերիներին բռնության ենթարկող, դպրոցականներին հայատյացությամբ դաստիարակող երկրի քայլերը չեն կարող որպես անակնկալ դիտվել:
Միաժամանակ, այս փաստերի վերլուծությունը նաև ցույց է տալիս, թե ինչ արժեհամակարգերում են գտնվում Հայաստանն ու Ադրբեջանը և որ ամենակարևորն է, թե պաշտոնական մակարդակով ինչպիսի քաղաքականություն է իրականացվում այս երկրներում:

Նմանատիպ երևույթները արդյունավետ ինդիկատոր են հասկանալու, թե արդյո՞ք երկու երկրները հաշվի են առնում համանախագահ երկրների ղեկավարների հիմնական կոչը՝ ՛՛ժողովուրդներին պատրաստելու խաղաղության, այլ ոչ թե պատերազմի՛՛:
Ադրբեջանի այս քայլը նվազագույն նշանակում է, որ համատարած հայատյացության ու հայերի նկատմամբ թշնամության պայմաններում ո՛չ ադրբեջանական հասարակությունը, և ո՛չ էլ այդ երկրի իշխանությունը պատրաստ չէ ոչ միայն կոնֆլիկտի կարգավորմանը, այլ իրենց երկրում հայի ներկայությունը հանդուրժելուն: 
Եվ վերջապես, այս և նմանատիպ միջադեպերը ազդանշան են միջնորդ երկրներին առ այն, որ ադրբեջանական կողմում բացակայում է ամենակարևորը՝ քաղաքական կամքը, բանակցելու ու խաղաղ ճանապարհով հասնելու հիմնախնդրի լուծմանը՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ