08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի “սեւ ցուցակում” հայտնվածները պետք է ներողություն խնդրեն

Lenta.ru-ի փոխանցմամբ` այն արտասահմանցիները, ովքեր Ադրբեջանում “պերսոնա նոն-գրատա” են հայտարարվել ԼՂ այցելելու պատճառով, կարող են հանվել “սեւ ցուցակից”,  հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաեւը: Նա նշել է, որ Ադրբեջան մուտք գործելու արգելքը վերացնելու համար անհրաժեշտ է, որ այդ քաղաքացիները ներողություն խնդրեն:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ “սև ցուցակում” հայտնված անձանցից մի քանիսն արդեն դիմել են՝ խնդրելով իրենց անունները հանել այնտեղից: Ըստ ԱԳՆ-ի՝ դիմողների թվում են ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, “Ամերիկայի ձայնի” մոսկովյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Բրուքը, մի շարք այլ քաղաքական գործիչներ եւ լրագրողներ:

Հարկ է նշել, որ “սեւ ցուցակում” հայտնվել են նաեւ արտասահմանցի արվեստագետներ, այդ թվում՝ իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն,  հեռուստահաղորդավարուհի, ռուսաստանյան հետախուզության նախկին աշխատակցուհի Աննա Չապմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ