24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այդ դեպքում Մեհրիբան Ալիևան կառաջադրվեր

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը կարծում է, որ հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները ոչ մի ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա:

”Հաշվի առնելով այն փաստը, որ Իլհամ Ալիևը կանի ամեն ինչ, որ վերընտրվի և ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, դժվար է ասել, թե ինչ ազդեցություն դա կունենա: Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բան փոփոխվի , նույն հակահայկական հիստերիան կմնա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ասատրյանը:

Ըստ ադրբեջանական ԿԸՀ-ի` առաջադրվել է 21 թեկնածու, սակայն նրանց մեջ չկա որևէ մեկն, ով այնքան ռեսուրս ունենա, որ կարողանա մրցակցել Ալիևի հետ: ”Չկա թեկնածու, ով կարող է մրցակցել, եթե կան դեմքեր, այդքան լուրջ ռեսուրսների չեն կարողանում տիրապետել ու այդքան ընտրազանգված չունեն, որ կարողանան հարց լուծել: Բացի այդ չմոռանանք, որ վարչական ռեսուրսներն իշխանության ձեռքում են գտնվում: Պատահական չէ, որ Սահմանադրությունը փոփոխվել է, որպեսզի ավելի երկար պաշտոնավարի, հակառակ դեպքում Մեհրիբան Ալիևան կառաջդրվեր, դա պահեստային տարբերակ էր”:

Ասատրյանը շեշտեց, որ իր կարծիքով` Ալիևի և մյուս թեկնածուների միջև ձայների տարբերությունը ևս շատ մեծ կլինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ