ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու, փոխանցում է apa.az-ը: Կարճատեւ այցի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկացի միջնորդը հանդիպելու է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հարկ է նշել, որ նոյեմբերի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այցը տարածաշրջան։ Այցի նպատակներից է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը։