25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օբաման չշնորհավորեց Ալիեւին

Ադրբեջանի նախագահի ընտրություններից մի որոշ ժամանակ անց ի վերջո Օբաման էլ ուժ գտավ իր մեջ և փորձեց «շնորհավորական» ուղերձ հղել Իլհամ Ալիևին, սակայն, միևնույն ժամանակ  չդիմանալով գայթակղությանը` մի երկու ժողովրդավարության դաս տվեց մեր հարևան երկրի բռնապետին: Այո, բռնապետին, որովհետև այսպես կոչված շնորհավորական ուղերձը բնավ էլ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարին ուղղված ուղերձի նման չէր, այլ պարզապ սիմվոլիկ մաղտանք էր մի մարդու, (այս դեպքում բռնապետի) ով երրորդ անգամ է ստանձնում նախագահի պաշտոնը:

Ադրբեջանի ղեկավարությունը թերևս այնքան էր ոգևորվել, որ առանց երկար-բարակ մտածելու հրահանգել էր հրապարակել ի լուր աշխարհի և ցույց տալ, որ անձամբ Օբաման, ժողովրդավարության օրրան հանդիսացող երկրի ղեկավարը շնորհավորել է իրենց ( և մեր) “սիրված” իշխանին վերընտրվելու կապակցությամբ: Սակայն ոգևորությունն այնքան մեծ էր, որ Օբամայի որոշ ակնհայտ մեսիջները կարծես վրիպել էին նրանց ուշադրությունից:

Օբամայի շնորհավորական նամակի մեջ մեկ բառ անգամ չկա Ալիևի վերընտրման վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է, որ Օբաման դիմում է Ալիևին նախագահի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելու կամապցությամբ և վերջանում` դաստիարակչական կոչերով առ այն, որ ժողովրդավարության սկզբունքներն ունեն առաջնահերթ կարևորություն, թե Ադրբեջանի երկարաժամկետ կայունության և զարգացման համար, թե ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների զարգացման:      

Ինչևէ, կարծես թե մեր հարևան երկրում գոհ են և նման շնորհավորանքից: Դե ինչ եկեք և մենք շնորհավորենք մեր հարևան երկրի բռնապետին և մաղթենք ողջախոհություն իր երկիրն իշխելու ուղղությամբ:

Հ.Գ. Ի վերջո Ալիևի չափավոր ողջախոհությունը նաև մեր շահերից է բխում:    

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ