25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանամետ պատգամավորը անհարմար վիճակի մեջ է դրել Եվրոպային

Եվրոպական խորհրդարանում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Պինո Արլակկին հայտարարել է, որ Բաքվի ռեժիմը “ազատ, արդար եւ թափանցիկ” է: Բրյուսելում, սակայն, սոցիալիստները պահանջում են պատգամավորին զրկել մանդատից,  նրա դեմ կարգապահական բնույթի գործընթաց սկսել, գրում է իտալական Panorama.it կայքը: Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունները բավական անհարմար դրության մեջ դրեցին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որը դիտորդական առաքելություն է իրականացնում ԵՄ-ից դուրս գտնվող երկրների ընտրական գործընթացներում: Ադրբեջանում Ալիեւը երրորդ անգամ նախագահ դարձավ եւ85 տոկոս ձայներ հավաքեց, մինչդեռ  Պինո Արլակկիի կարծիքով ընտրությունները ընթացել են ազատ, արդար եւ թափանցիկ:

Հետաքրքրական է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պաշտոնական առաքելությունը` Թանա դե Զուլուետայի գլխավորությամբ, ներկայացրել է ճիշտ հակառակ զեկույց: Այդ զեկույցում առանձնացվում են լայնամասշտաբ ընտրակեղծիքների, մարդու իրավունքների ոտնահարման մասին փաստեր:

Եվրոպական խորհրդարանը լսեց Պինո Արլակկիին փակ դռների ետևում անցկացված հանդիպման ժամանակ, որտեղ նրան հարցրեցին, թե ինչու է ընտրություններին մասնակցած իր դիտորդական առաքելության զեկույցը այդքան տարբերվում ԵԱՀԿ ներկայացրած տվյալների համեմատ: Պատգամավորը պատասխանեց, որ դա արվել է տարածաշրջանում Իտալիայի շահերը “պաշտպանելու” նպատակով: Ադրբեջանը գտնվում է նավթի եւ գազի պաշարներով հարուստ ծովափին եւ հանդիսանում է միջազգային էներգետիկ շուկայի հիմնական խաչմերուկներից մեկը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ