13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Բաքուն պատրաստ է ընդունել հայերին. ադրբեջանցի պատգամավոր

Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ ադրբեջանցի պատգամավոր Ռաբիյաթ Ասլանովան  հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը զգուշանում է մասնակցել ԵԱՀԿ հերթական ամենամյա նիստին  Բաքվում, որը տեղի կունենա հունիսի 28 –ից մինչեւ հուլիսի 2-ը, մինչդեռ, ըստ պատգամավորի, Բաքուն պատրաստ է ընդունել բոլորին, գրում է APA.az-ը: Պատգամավորն ասել է, որ չնայած հայկական պատվիրակությունը զգուշանում է Բաքու […]

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, որտեղ երկրիղեկավարության հետ կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, գրում է ИТАР-ТАСС-ը։ Ակնկալվում է, որ այցի շրջանակում տեղի կունենա Մարգվելաշվիլիի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ենթադրվում է նաեւ, որ նախագահները կքննարկեն նաև Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ուղիները։  

Ադրբեջանի նախագահը ոտքի չկանգնեց

Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա գտնվող բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոտքի վրա ողջունեցին իրենց երկրի ներկայացուցիչներին: Միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր տիկնոջ հետ նստած մնացին իրենց պատվիրակության շքերթի ժամանակ: Նրանք հանդիսատեսի նման միայն ծափերով ճանապարհեցին իրենց մարզիկներին:

Զինծառայողը սպանել է ծառայակցին

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում զինծառայողը կրակ է բացել ծառայակցի ուղղությամբ: 20-ամյա զինվոր Զամին Մամեդովը կրակել է բացել զինակցված ինքնաձիգից, ինչի արդյունքում գնդակը կպել է նրա զինակից 20-ամյա Էլնուր Ահմեդովին: Վիրավորված զինվորին հիվանդանոց են տեղափոխել: Վերջինին տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը չի հաջողվել փրկել:

Հայկական եւ ադրբեջանական զինուժի կորուստները

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հունվարի 1-ից 31-ն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։ Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 7 զոհի և 13 վիրավորի մասին։ Ինքնասպանությունների թվով 2014-ի հունվարն ադրբեջանական բանակի համար արդեն իսկ առաջատար է։ 2014-ի […]

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Մամիկոն Խոջայանին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության անդամները նախօրեին այցելել են օրերս Ադրբեջանի սահմանը պատահմամբ անցած, Տավուշի մարզի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանին, տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Այցի ժամանակ Խոջոյանին տեղեկատվություն են հաղորդել նրա ընտանիքի մասին:

Համանախագահները ժամանել են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան, տեղեկացնում է ադրբեջանական APA. az-ը: Նախօրեին Բաքու են ժամանել ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, ԱՄՆ-ից համանախագահ Ջեյմս Ուորլիքը:  Այսօր տեղի կունենան համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Բաքվից համանախագահները կայցելեն Հայաստան:

Ադրբեջանի քաղաքացին քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանից. նոր մանրամասներ

Ս.թ.  հունվարի 29-ին հայ-վրացական “Բագրատաշեն” հսկիչ-անցագրային կետ է դիմել  Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը  հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական […]

Ադրբեջանական կայքը` հայ “դիվերսանտի” մասին /ֆոտո, վիդեո/

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանի լուսանկարներն ու տեսանյութ` նրան հայ “դիվերսանտ” հռչակելով: Երկրի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ նա դիվերսանտ է:  Ադրբեջանական մի շարք կայքեր, սակայն, հեգնել են այս տեղեկատվությունը: “Ադրբեջանական լրատվական գործակալությունները լավ կլինի սովորեն աշխատել առանց նման ոճի։ Հապա այս դիվերսանտին նայեք։ Լուսանկարներին ավելացնելու ոչինչ […]

Ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել Զինված ուժերի հերթական զինծառայողի մահվան մասին, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ադրբեջանական կողմը հավատացրել է, թե լեյտենանտը մահացել է այսօր՝ ժամը12։30-ի սահմաններում` “հայ դիպուկահարի գնդակից”։ Կայքը հայտնում է նաեւ, որ լեյտենանտ Սաբուհի Ազիզովը հետմահու պարգևատրվել է “Գերազանց ծառայության համար” 3-րդ աստիճանի շքանշանով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի