13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Էրդողանը կմեկնի Բաքու

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Բաքու, տեղեկացնում է Haqqin.az-ը:   Ինչպես հայտնի է դարձել, Թուրքիան եւ Ադրբեջանը նոր ռազմական համաձայնագիր են պատրաստում, որով կսահմանվի երկու երկրների պարտավորությունները այն դեպքում, եթե այլ պետությունների կողմից սպառնալիքներ լինեն:

Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մարտին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 4 զոհի և 8 վիրավորի մասին։ Եթե համեմատենք 2014-ի մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն նվազել է գրեթե կեսով։ 2014-ի մարտի 4 զոհերից Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է միայն 2-ը։ 4 զոհերից 1-ն ադրբեջանական […]

“Ադրբեջանը պանիկայի մեջ է” /վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Ղրիմի հետ կապված ՌԴ-ի վերջին գործողությունները Ադրբեջանին խուճապի մեջ են գցել: ”Ադրբեջանը պանիկայի մեջ է, ինչպես Վրաստանի դեպքում էր, ՌԴ-ի կողմից յուրաքանչյուր ռազմական գործողության ցուցաբերման դեպքում այդ վիճակում է  հայտնվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իսկանդարյանը: Քաղաքագետը վստահ է` այն, որ ՌԴ-ը զբաղված է Ուկրաինայում, չի կարող Ադրբեջանին ստիպել ակտիվանալ տարածաշրջանում: […]

Ադրբեջանցինե՞ր: Նման ազգ չկա. Ժիրինովսկի /վիդեո/

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, օրերս Պետդումայում ելույթ ունենալիս, անդրադարձել է ադրբեջանցիներին: Նա ասել է, որ նման ազգ չկա, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: « Ի՞նչ է նշանակում Ադրբեջանը թարգմանաբար: Ազեր նշանկում է   Խազար, այսինքն՝ Կասպից ծով, բաջա՝ երկրամաս: Այսինքն նրանք մարդիկ են, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Հիմա ինչ, դա ազգությո՞ւն է: […]

Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Փարիզում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է ադրբեջանական APA.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը նշել է, որ Մամեդյարովը համանախագահների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ընթացքը։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ադրբեջանն աղավաղում է Խոջալուի իրադարձությունները. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Ի պատասխան ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից այս օրերին Խոջալուի դեպքերի առնչությամբ սանձազերծված քարոզչական արշավի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ի թիվս այլ քայլերի, տարածել է նաեւ հայտարարություն, որը լայնորեն տարածվել է ամերիկյան առաջատար լրատվական գործակալությունների կողմից: “Ադրբեջանական դիվանագիտությունն ու լոբբին շարունակում են ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ Ադրբեջանի ժողովրդին՝ կեղծելով ղարաբաղյան հակամարտության էությունն ու պատմությունը եւ մասնավորապես, Խոջալուի իրադարձությունները: […]

Չէին սպասում. ադրբեջանական քարոզչության հերթական տապալումը Կահիրեում

Գաղտնիք չէ, որ խավիարային դիվանագիտությունն ընդլայնում է իր աշխարհագրությունը քաղցկեղի պես: Մետաստազներից մեկն էլ վերջերս ի հայտ եկավ Կահիրեում: Հերթական ապատեղեկատվություն սփռող սեմինարը փորձ սրվեց իրականացնել փետրվարի 26-ին Կահիրեի առաջատար լրատվական հաստատություններից մեկում՝ «Փոքրամասնությունների իրավական վիճակը միջազգային հակամարտություններում. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուսումնասիրություն» թեմայով՝ կազմակերպված Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության կողմից։ Միջոցառման անթաքույց նպատակն, իհարկե եգիպտական հասարակության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այսպես կոչված «Խոջալուի դեպքերի», Հայաստանի և […]

Ադրբեջանցի հակերները հարձակվել են հայկական 300 կայքերի վրա

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել հայկական շուրջ 300 կայք: Այդ կայքերի թվում են նաեւ Mediamax.am-ը, Panorama.am-ը, Spyur.am-ը, Bravo.am-ը եւ այլն: Այս եւ կոտրված մյուս կայքերի գլխավոր էջում տեղադրված են ՛՛Խոջալուի դեպքերին՛՛ առնչվող գրություններ:

Ամերիկյան հայտնի կայքը ԼՂՀ-ն առանձին պետություն է ներկայացրել. ադրբեջանցիները իրար են խառնվել

Ամերիկյան հայտնի Tripadvisor.com տուրիստական կայքը ԼՂՀ-ն ներկայացրել է որպես առանձին հանրապետություն: Ադրբեջանում այս կապակցությամբ խառնվել են իրար, երկրի շակույթի եւ զբոսաշրջության նախարարության քարոզչության բաժնի ղեկավար Վյուգար Շիհամեդովը հայտարարել է, որ նախարարությունը բողոք-դիմում է պատրաստում: Այս մասին գրում է ադրբեջանական APA.az-ը` նշելով, թե իբրեւ կայքը աշխարհի զբոսաշրջիկների ուշադրությունն է հրավիրում Հայաստանի կողմից “օկուպացված” եւ “գոյություն չունեցող” պետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի