25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չէին սպասում. ադրբեջանական քարոզչության հերթական տապալումը Կահիրեում

Գաղտնիք չէ, որ խավիարային դիվանագիտությունն ընդլայնում է իր աշխարհագրությունը քաղցկեղի պես: Մետաստազներից մեկն էլ վերջերս ի հայտ եկավ Կահիրեում: Հերթական ապատեղեկատվություն սփռող սեմինարը փորձ սրվեց իրականացնել փետրվարի 26-ին Կահիրեի առաջատար լրատվական հաստատություններից մեկում՝ «Փոքրամասնությունների իրավական վիճակը միջազգային հակամարտություններում. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուսումնասիրություն» թեմայով՝ կազմակերպված Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության կողմից։ Միջոցառման անթաքույց նպատակն, իհարկե եգիպտական հասարակության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, այսպես կոչված «Խոջալուի դեպքերի», Հայաստանի և Արցախի  վերաբերյալ հայտնի ադրբեջանական կեղծիքների տարածումն ու հակահայկական տրամադրությունների սերմանումն էր:

Սակայն ճանաչված եգիպտահայ մտավորական, ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանի, ՀՀ դեսպանության կցորդ Վարդգես Հովսեփյանի և եգիպտացի ցեղասպանագետ պրոֆ. Մուհամմադ Ռեֆաթ Իմամի անակնկալ հայտնվելը դահլիճում խառնեց ադրբեջանցիների խաղաքարտերը: Ի պատիվ հարցազրուցավար, «ալ–Դեմոկրատիա» ամսագրի գլխավոր խմբագիր Բեշիր Աբդել Ֆաթթահի՝ հայկական թիմին հնարավորություն տրվեց ներկա գտնվել և մասնակցել քննարկմանը։

Գլխավոր բանախոս «ալ–Հիվար» քաղաքագիտական կենտրոնի՝ փոքրամասնությունների բաժնի տնօրեն Իմադ ալ-Մահդիի՝ ամբողջովին ադրբեջանական ապատեղեկատվության վրա կառուցված ելույթին, ինչպես նաև
համազեկուցող, Ադրբեջանի դեսպան Շահին Աբդուլաևի համանման խոսքին հակադարձեցին Պ. Թերզյանը, Մուհամմադ Ռեֆաթը և Վ.Հովսեփյանն ելույթները՝ ի ցույց դնելով ներկայացված ադրբեջանական և հակահայկական տեսակետների պատմագիտական, քաղաքագիտական, իրավագիտական և բարոյական սնանկությունը, քննադատելով բանախոսների բերված կեղծ փաստարկները: Հանգամանալից կերպով ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի պատմական անարդարության հիմքերը, խորհրդային շրջանում Ադրբեջանի վարած հայաջինջ քաղաքականության մանրամասները`հակադարձ ելույթներում հիմնավորվել է Արցախի ժողովրդի ազատ ապրելու
իրավունքը:

Հավաքվածներին հանգամանալից կերպով ներկայացեց ԼՂ հակամարտության իրական պատճառները, նրա խաղաղ կարգավորման շուրջ ՀՀ կառուցողական դիրքորոշումը, դրան հակառակ Ադրբեջանի վարած սադրիչ քաղաքականությունը, նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները, բացահայտվեց է Սումգայիթի և Խոջալուի մասին ճշմարտությունը, սեփական հանրությանը խաղաղության նախապատրաստելու փոխարեն թշնամանք և ատելություն սերմանելը հայերի նկատմամբ՝ որպես ցայտուն օրինակ հիշատակելով  քնած հայ սպային կացնահարած Սաֆարովի հերոսացումը։

Ելույթում չմոռացվեց նաև արարողության ոգեշնչողը՝ Ադրբեջանի դեսպանը, ում ըստ արժանվույն մեղադրեցին ներկաներին մոլորեցնելու մեջ: Այս փայլուն հակահարվածի արդյունքում դահլիճում մթնոլորտը նկատելիորեն
փոխվել է և քննարկումը շարունակվել նախատեսվածից տարբեր հունով։ Ներկաները սկսել են բավական հավասարակշռված և անկողմնակալ մեկնաբանություններ ու հարցադրումներ կատարել, իսկ ադրբեջանցի դեսպանն ու գլխավոր բանախոսը հայտնվել են, մեղմ ասած, անհարմար վիճակում։

Վերջին, սպառիչ հարվածն ադրբեջանական կեղծիքին եղավ իրենց իսկ կազմակերպած արարողության ելքին Սումգայիթի և Խոջալուի վերաբերյալ լուսանկարներով հագեցած գրքույկների բաժանումը՝ ի պատասխան ներկաներից մեկի հարցադրմանը, թե արդյոք առկա են ադրբեջանական տեսակետի հակառակն ապացուցող տեղեկատվական նյութեր ու լուսանկարներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ