24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկախ Ադրբեջանի պատմության ամենախայտառակ ու ամոթալի ընտրությունները

Երկու օրից` հոկտեմբերի 9-ին, Ադրբեջանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Նախագահ Իլհամ Ալիեւը ազատվեց բոլոր հնարավոր եւ անհնար թեկնածուներից` մնալով միայնակ: Սա ցույց է տալիս ռեժիմի թուլությունը: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նա նշեց նաեւ, որ անկախ Ադրբեջանի պատմության մեջ գալիք ընտրություններն ու դրան նախորդած քարոզարշավը ամենախայտառակն են ու ամոթալին:

“Քարոզարշավն անցավ համատարած բռնությունների, վախի մթնոլորտում: Այնտեղ ժողովրդի լայն զանգվածները դժգոհ են գործող ռեժիմի վարքից: Այնտեղ ատելության մթնոլորտ է տիրում, եւ դա շուտով իրեն զգացնել կտա”,- ասաց բանախոսը:

Ադրբեջանագետի կարծիքով` գալիք ընտրություններից հետո տարածաշրջանում մթնոլորտը բոլորովին կփոխվի: Ալիեւը լարված հարաբերություններ կստեղծի Հայաստանի հետ: Անգամ կարող են Ադրբեջանի գործողությունները դուրս գալ վերահսկողությունից եւ վերաճել ռազմական գործողությունների:

“Ադրբեջանի իշխանությունը պահելու ռեժիմի միակ տարբերակը դա է”,- ասաց Գ. Այվազյանը` նշելով, որ որքան էլ “որոշ վայ-փորձագետներ” փորձեն հանգստացնել հայ ժողովրդին, նրանց զգոնությունը քնեցնեն` ասելով, որ պատերազմ հնարավոր չէ, սակայն դա այդպես չէ:

“Բայց ես հանգիստ եմ, քանի որ նախագահի ելույթը Ստրասբուրգում ցույց տվեց, որ նա դա հասկանում է, լրջորեն մտահոգված է եւ անվտանգության ուղղությամբ համապատասխան գործողություններ է իրականացնում”,- ասաց բանախոսը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ