08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Կիսելյովի հիմնած «Գրիբոյեդով» ակումբը Հայաստանում կազմաքանդվել է.Հայկական ժամանակ

«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության տնօրեն, Կրեմլի գլխավոր պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովի հիմնած «Գրիբոյեդով» ակումբը Հայաստանում կազմաքանդվել է: Ակումբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին: Երեկ մեր թղթակիցը սույն ակումբի ամենաակտիվ անդմ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին հարցրել է, թե երբ է տեղի ունենալու «Գրիբոյեդով» ակումբի հաջորդ հանդիպումը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հակոբ Ղազանչյանը կնոջ հետ հայտնվել է ֆինանսական սկանդալի կենտրոնում. 168 ժամ

«Սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղեւոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել եւ վճարում չի կատարել: Այս պահի դրությամբ չվճարված պարտքի գումարը կազմում է 130.000 դոլար, որի արդյունքում վերոհիշյալ բանկը դատական հայց է ներկայացրել […]

Կգնի՞ ՀԷՑ-ը.Ժամանակ

Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի վերջին ՀԷՑ սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը ՀԷՑ բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառելու էր Սամվել Կարապետյանին, և նա էր ստանձնելու ՀԷՑ կառավարումը: Հետագայում Ս. Կարապետյանը դառնալու էր ՀԷՑ-ի 100 տոկոս սեփականատերը: Բայց երեկվանից հայկական «էլեկտրամայդան»-ը կարծես թե կրկնվում է՝ այս անգամ իշխանությունների համար առավել անբարենպաստ պայմաններում և իրավիճակում, ուստի դժվար է պատկերացնել, որ […]

Ռուստամ Գասպարյանի որդու գործը կարճել են.Ժողովուրդ

Այն քրեական գործը, որով ժամանակին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին, պարզվում է՝ կարճվել է: Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակում պատգամավորի որդուն մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Իսկ 2014թ. հուլիսի 7-ին դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց […]

Էռնեկյանը նախարարությունների շենքերը հյուրանոց է դարձնելու. Հրապարակ

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը մտադիր է արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարությունների շենքերը դարձնել հյուրանոց: Նման մտադրություն մասին ավելի վաղ եւս տեղեկություններ էին շրջանառվել, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը սառեցվել էր: Ավելի ճիշտ՝ այն ժամանակ մամուլում գրվեց, որ շենքերն ամբողջությամբ չեն հանձնվել Էռնեկյանին. ԱԳՆ-ի առաջին հարկում գտնվող «Նոյան տապան» գրախանութը հետն է հանձնվել, իսկ գրախանութի տնօրինությունը մեծ […]

Շնորհակալության աղոթք

Շնորհակալութիւն Քեզ, ո’վ Աստված` մեր Տերը, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին: Մե’զ էլ զորացրու, Տե’ր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ, որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին, մեր Տիրոջ և Փրկչի` […]

Բերման են ենթարկվել 48 ակտիվիստ.ոստիկանության հայտարարությունը

Ազատության հրապարակից այսօր՝ սեպտեմբերի 12-ից, բերման են ենթարկվել 48 ակտիվիստ: Ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 11-ին Երեւանի «Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08.09.2015թ. որոշմամբ սահմանված երթուղին, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա […]

Լույսը չբացված ոստիկանությունը ցրեց ցույցը.կան բերման ենթարկվածներ

Ոստիկանությունը այսօր առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացեց Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Կան բերման ենթարկվածներ։ Մանրամասները` azatutyun.am-ի տեսանյութում:

Ով է ճանաչվել տարվա ամենաոճային աստղը /ֆոտո/

Ամերիկյան հայտնի People հանդեսը կազմել է այս տարվա ամենաոճային աստղերի ցանկը: Այն գլխավորել է 39-ամյա դերասանուհի Ռիկ Ուիզերսպունը: Այս ընտրությունը շատերին է զարմացրել, քանի որ դերասանուհին թեեւ միշտ գեղեցիկ է հագնվում, սակայն ընդգծված ոճայինի անուն երբեք չի հանել:  

15 ամյա Հայկը պատրաստ է հրացան վերցնել/վիդեո/

Սահմանապահ Չորաթան գյուղի 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Քալանթարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.«Սահմանից է սկսում հայրենիքը»: Հայկը նշեց, որ վերջերս ավելի շատ են կրակում, քան անցած տարիներին, բայց գյուղի երեխաների համար ամեն բան արդեն սովորական է դառել ու վախի զգացողություն չկա: Հայկը համոզված է, որ անհրաժեշտության դեպքում բոլոր պատանիները կկանգնեն դիրքապահ զինվորի կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի