23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆին կբացի փակագծերը.Սեֆիլյանը սպասում է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-նոյեմբերի 1-ին  հանրահավաք է հրավիրել  Գյումրիում, նոյեմբերի չորսին՝ Վանաձորում:

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասիյն տեղեկացրեց  «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանը։

Սեֆիլյանը նշեց, որ իրենք վաղը մասնակցելու են «Ոչ»-ի շտաբի հանրահավաքին և այնտեղ ելույթով հանդես են գալու ։

«Վաղը կհայտարարենք շտաբի առաջիկա շաբաթվա գրաֆիկը: Այս պահին կապի մեջ ենք ՀԱԿ-ի և «Ոչ» –ի ճակատի նախաձեռնող խմբի հետ: Հույս ունեմ՝ համագորակցության օղակը կընդլայնվի և ավելի կամրանա, քանի որ այս ռեժիմի դեմ պայքարում՝ մենք միասնական ենք»,-ասաց Սեֆիլյանը։

Հիշեցնենք, որ « Ընդդիմության միասանական շտաբը»-ը դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաք է անցկացնելու։

Լրագրողի հարցին, թե  ինչո՞ւ  Սեֆիլյանը չի մասնակցում հրապարակային գործողություններին,  նա պատասխանեց.«Փակագծերը կբացի Րաֆֆի Հովհաննիսյանը»:

«Հույս ունեմ՝ առաջիկա օրերին մեզ միասին կտեսնեք: Նոյեմբերի 1-ի Գյումրու հանրահավաքին Րաֆֆին ներկա չի լինի, քանի որ Հայաստանում չէ, սակայն ավելի ուշ կմիանա մեզ»,- ընդգծեց Ժիրայր Սեֆիլյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ