17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքացիական անհնազանդությո՞ւն

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ընդունում է, որ «Ոչ»-ի ճակատի մյուս ուժերի հետ մարտավարական տարաձայնություններ ունեն։

««Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներն ասում են՝ մասնակցել հանրաքվեին և «ոչ»  ասել, իսկ մենք ասում ենք՝ չմասնացեկել, մենք համոզված ենք, որ դեկտեմեբրի 6-ին տեղի է ունենալու նկարչություն։ Հույս ունենք, որ ընդհանուր լեզու կգտնենք և համաձայանության կգանք»,-այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Սեֆիլյանը:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում դեկտեմբերի 6-ին չմասնակցել Սահմանադրական բարեփոխումների  հանրաքվեին , այլ անհնազանդության միջոցով ստիպել իշխանություններին զիջումների գնալ՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների տեսքով:

«Ամբողջ գործընթացը պետք է մերժվի: Ինչպես պետք չէր գնալ ու բանակցել Սերժ Սագսյանի հետ, նույն կերպ պետք է չմասնակցենք հանրաքվեին: Մենք ասում ենք՝ չենք ճանաչում այս նախաձեռնությունը, ունենք այս գործիքը՝ անհանդուրժողական գործողությունների ցուցադրում: Մենք չենք պատրաստվում բռնություն կիրառել, մենք չենք պատրաստվում ցավ պատճառել մեր մնացած հայրենակիցներին: Մենք պետք է գործադուլներ, դասադուլներ, փողոցում հերթապահությունններ անցկացնենք»,- տեսակետ հայտնեց «Ժառանգության» կուսակցության անդամ   Զարուհի Փոստանջյանն

Փոստանջյանը շեշտեց, որ  առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանրությանը պետք է նախապատրաստել այդ անհնազանդությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ