09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանը կմեկնի Տաջիկստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան՝ մայրաքաղաք Դուշանբեում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Օրակարգում ներառված են  30 ավելի հարցեր, որոնց հիմնական մասը վերաբերում են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ֆինանսական, սոցիալական, իրավական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: Նախատեսվում է հաստատել 2016 թվականի ընթացքում ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծրագիրը, փոփոխություններ կկատարվեն նաև ԱՊՀ շրջանակում ավելի վաղ ընդունված միջազգային մի շարք պայմանագրերում՝ դրանց արդիականացման նպատակով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ