08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ սահմանախախտին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները սեպտեմբերի 3-ին այցելել են ադրբեջանական սահմանախախտ հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ Գրիգորյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով: Հիշեցնենք, որ ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը , մարտի 22-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված  զորամասերից  մեկի  մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել :

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ազգային բարերարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ազգային բարերար Հրայր Հովնանյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Հովնանյան, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 85-ամյակի առթիվ: Դուք ստեղծել եք մեր ժամանակների ազգային գործչի մի ինքնատիպ տեսակ, ով ամուր շաղկապված է Հայաստանի ու Արցախի ճակատագրին, համահայկական խնդիրներին՝ տարաբնույթ բարեգործական ձեռնարկներից […]

Ամոթ դատախազին. թեժ իրավիճակ դատարանում/վիդեո/

Երևանի  Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհամուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը: Այսօր պետք է հրապարակվի Հայկ Կյուրեղյանի դատավճիռը, սակայն ինչպես հաղորդում  ՝ Henaran.am-ի թղթակիցը դատարանից Հայկ Կյուրեղյանը ներկա չէր սեփական դատին, քանի որ անցած անգամ նա որոշակի ժամանակով հեռացվել էր դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանի համար պետական մեղադրողը պահանջել […]

Համացանցում գերիներ են վաճառքի հանվել /ֆոտո/

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ գերի է վերցրել երկու արտասահմանցիների` նորվեգացու եւ չինացու: Նրանք հրապարակել են 48-ամյա Օլե Յոհան Գրիմսգաարդ-Օֆստադի եւ 50-ամյա Ֆան Ցզինխուեյի լուսանկարները, գրում է Лента.Ру-ն: Ահաբեկիչները հայտարարել են, որ վաճառքի են հանել գերիներին, եւ եթե նրանց չհաջողվի վաճառել գերիներին, նրանք մահապատժի կենթարկեն տղամարդկանց:

«Ոտքի Հայաստանը» արձագանքում է «Ոչ թալանին» նախաձեռնությանը

«Ոտքի՝ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հարգանքով է վերաբերվում «Ո՛չ թալանին» նախաձեռնության որոշմանը՝ ինքնուրույն անցկացնել հավաք-երթ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ, և ողջունում է այդ պայքարի նոր ալիքին միացող բոլոր արժանապատիվ քաղաքացիներին: Արձագանքելով «Ոչ թալանին» նախաձեռնության առաջ բերած կարգախոսներին, այդ թվում՝ «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսին, «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման համախոհները կմասնակցեն այսօրվա հավաք-երթին: Միաժամանակ կոչ ենք […]

Մայոր Սևակ Գասպարյանն այսօր առավոտյան մահացել է

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզում Վարդենիս-Մարտունի ճանապարհին ավտովթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված զինվորական, մայոր Սևակ Գասպարյանն այսօր առավոտյան մահացել է։ Այս մասին Henaran .am-ին հայտնեցին  Էրեբունի բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքից։  30-ամյա մայորը ծանր վնասվածքներ էր ստացել, հեռացրել էին նրա փայծախը, ուներ նաև գանգուղեային վնասվածք։ 6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո Սևակ Գրիգորյանը մահացել է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Ժամը […]

Հայաստանի արտգործնախարարը շարունակում է հանդիպումները Լոնդոնում

Սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի մշակույթի և մեդիայի պետքարտուղար Ջոն Ութինգդեյլի հետ։ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց նախորդ գումարման Համայնքների պալատում պետքարտուղար Ութինգդեյլի գործունեությունը՝ որպես բիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական խորհրդարանական կապերը ակտիվ զարգացում են ապրել։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ջոն Ուիթինգդեյլին՝ ապրիլի 24-ին […]

Հունվար ամսին արձանագրված գնաճից հետո, հետագա ամիսների ընթացքում սպառողական շուկայում գնանկում է եղել

«Հունվար ամսին արձանագրված գնաճից հետո, հետագա ամիսների ընթացքում սպառողական շուկայում գնանկում է եղել»  այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի փոխանցմամբ  2015թ. օգոստոսին, հուլիս ամսվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.3% գնաճով: Մարտիրոսյանը նշեց, […]

Խորհուրդ կտաինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ.ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության մեկնաբանությունը ԱՀ ՊՆ հայտարարության կապակցությամբ Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում: Պատասխան. Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթի, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր մանկավարժ, խմբավար Յուրի Յուզբաշյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Զգալի է Ձեր ներդրումը Հայաստանի երգչախմբային արվեստը հարստացնելու և զարգացնելու գործում: Գնահատանքի է արժանի նաև Ձեր անխոնջ մանկավարժական գործունեությունը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի