13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ աշխատում .ԿԳ նախարար

Որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ աշխատում ԿԳ նախարար: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ դառնալուց հետո ինքն ԱՄՆ դեսպանի ամենահավանական թեկնածուն է Facebook-ի […]

Լոռիում յուրահատուկ մարդիկ են բնակվում. Սերժ Սարգսյան

«Վերջին խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, դա զբոսաշրջության զարգացումն է մարզում, որտեղ դրա համար կան բոլոր նախապայմանները՝ պատմամշակութային հուշարձաններ, նորմալ ճանապարհներ, յուրահատուկ մարդիկ: Այստեղ ևս մենք պետք է կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»,-Լոռու մարզում տեղի ունցած խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Մարզպետ Արթուր Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաև […]

ԶԼՄ-ներին տվել են վճռի միայն եզրափակիչ մասը

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել էր «Հրապարակի» և «iLur.am»-ի գործով միայն եզրափակիչ մասը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց iLur.am-ի խմբագիր Քրիստինե Խանումյանը: Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ն հրապարակել էր իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանիև Արայիկ Ղազարյանի դիմումի հետ կապված: Դիմումի նպատակն էր պարզել այն նորմերի սահմանադրականությունը, որոնց հիման վրա պարտադրվել է լրատվամիջոցներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը: ՍԴ-ն որոշել էր, որ […]

Սահմանին բարեփոխում-մարեփոխում չեն խաղացնի

Սահմանային գյուղերում մարդկանց մեծ մասը անտեղյակ է Սահմանադրական բարեփոխումներից: Henaran.am-ի թղթակիցը փորձել է հարցախույզ անցկացնել Տավուշի մարզի մի քանի գյուղերում: Գյուղապետերը մեծամասամբ հիմնականում չցանկացան պատասխանել գյուղացիների փոխարեն: Հեռախոսից այն կողմ լսվեց գյուղացու ձայնը. «Մեր խաղողն ու հոգսը թողած բարեփոխում-մարեփոխում չենք խաղացնելու»: Լուսանկարը՝ Henaran.am-ի:

Թեղուտն այսօր համակարգաստեղծ ձեռնարկություն է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Նախահան իր խոսքում մասնավորապես ասել է. «Թեղուտի կոմբինատն է, և կոմբինատը դրական մեծ ազդեցություն ունի ոչ միայն մարզի տնտեսության, այլ նաև հանրապետության ողջ տնտեսության վրա: Թեղուտն […]

3 օր՝ Հայաստանի հետ․ Vogue /ֆոտո/

Vogue հանրահայտ ամսագրի ռուսական բաժինը Հայաստանին նվիրված հոդված է տպագրել, որի գլխավոր հերոսուհին Victoria’s Secret-ի հրեշտակներից Ստելլա Մաքսվելն է։ «ԱՄՆ-ում բնակվող լուսանկարիչ Դեւիդ Մուշեղոնն առաջին անգամ Հայաստան ժամանեց մի քանի ամիս առաջ եւ հիացած էր իր պատմական հայրենիքով։ Դրա համար երբ մենք որոշեցինք ռուսական Vogue-ի համար ազգային հագուստներով ֆոտոսեսսիա անել, նա անմիջապես առաջարկեց գնալ Երեւան։ […]

Վաղը կարող է իրավիճակ փոխվել. «Ոչ թալանին»-ը դուրս կգա փողոց

 «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ  «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի բավարարում մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ն էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորման վերաբերյալ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշումը: Սարգսյանը տեղեկացրել էր, որ մտածում են պայքարի ուղիներ գտնելու շուրջ: Այս պահին նախաձեռնության անդամները շարունակում են  հետագա անելիքների վերաբերյալ փակ քննարկումներ անցկացնել, սակայն նախընտրում են առայժմ […]

«Վանաձոր-քիմպրոմ»-ի հարցը մինչև դեկտեմբերի 15-ը լուծված կլինի. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագրերի, խնդիրների մասին, բայց կցանկանայի, որպեսզի այսօր ընդհանրացնենք մեր մոտեցումները, մարզի տնտեսությունը դիտարկենք […]

Լավ է տեղացի հովիվը, քան օտարազգի արքան

Հայոց ժողովրդի փորձից ծլած իմաստությունն ասում է, որ լավ է դստերդ կնության տաս տեղացի հովվին, քան օտարազգի արքային: Մեր սուրբ հավատն ու մշակույթը մենք պետք է փոխանցենք մեր երեխաներին՝ գալիք սերունդներին, և չհանձնենք օտար, թշնամական ուսմունքների ու բարքերի դաժան և անարդար դատաստանին: Հոկտեմբերի 20-ի ճաշու ընթերցվածք՝ Իմաս. 3: 11-17 Եսայ. 51: 22 – 52: 3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի