28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Բարդիները փոխարինվում են

Յուրաքանչյուր տարի աշնանային ծառատունկի նախօրեին մայրաքաղաքի վարչական շրջաններում գույքագրվում են չոր և տապալման վտանգ ներկայացնող ծառերը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Գույքագրման արդյունքները ներկայացվում են Երևանի քաղաքապետարան, որն էլ տալիս է համապատասխան եզրակացություն: Ըստ այդմ, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայում օրեր առաջ հատվել էին չորացած թվով 6 բարդիներ, որոնք, բացի չորացած լինելուց, ցանկացած պահի կարող էին շրջվել մեքենաների կամ անցորդների վրա,  ինչն էլ անդառնալի հետևանքներ  կունենար: Բարդիների կենսունակությունն, ըստ մասնագետների, 45-50 տարի է, հետևաբար հատված  բարդիների թուլացած արմատային համակարգը ևս կարող էր այս ծառերի շրջվելու պատճառ հանդիսանալ, անգամ աննշան քամու դեպքում կամ էլ նույնիսկ առանց կողմնակի ազդեցության:

Փոխարենը նույն հատվածում հատուկ փորող մեքենասարքավորման միջոցով հենց կտրված ծառերի մեջ փորվել են ծառափոսեր, որտեղ էլ տեղադրվում են նոր տնկիները: Փորվածքներն այնքան են, որ հետագայում նոր տնկված բարդիների արմատները տարածվելու առումով որևէ խոչընդոտ չունենան: Բարդի տեսակի ևս 4 ծառ տնկվել է հատված բարդիներին հարակից բնաբաժակներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ