2797-ամյա Երեւանի փոքրիկները /ֆոտո/
2797-ամյա Երեւանի փոքրիկները` Տիգրանը, Գագիկը, Արայիկը, Կատրինը, Լաուրան:
2797-ամյա Երեւանի փոքրիկները` Տիգրանը, Գագիկը, Արայիկը, Կատրինը, Լաուրան:
Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարել է իր առաջին նիստը: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նախքան նիստի օրակարգին անցնելը տեղեկացրել է, որ հանրաքվեի կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված կենտրոնական ընտրական […]
Այս տարի Երևանը դառնում է 2797 տարեկան: Էրեբունի-Երեւանի օրվան ընդառաջ մայրաքաղաքը զարդարվում է գիշերային լուսային էֆեկտներով: Ներկայացվող լուսանկարը Էրեբունի համայնքից է: Տպավորությունն այնպիսին է, որ թաղապետարանը որոշել է միջոցներ խնայել` Նոր տարվա տոնածառի զարդանախշին ավելացնելով մի փոքր դետալ: Հիշեցնենք, «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը մայրաքաղաքի բյուջեից հատկացվել է 130 մլն դրամ, ևս 30 մլն դրամ հավաքագրվել է մասնավոր հատվածից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում են ՌԴ ավիահարվածների կադրերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Ինչպես փոխանցել են ՌԴ զինված ուժերը, ավիահարվածների հետեւանքով ավելի քան 200 ԻՊ ահաբեկիչ է ոչնչացվել, գրում է ИА REGNUM-ը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ-ն որոշում կայացրեց ավիահարվածներ հասցնել Սիրիայում տեղակայցված ԻՊ օբյեկտներին:
Հայազգի Սևակ Խանագյանը հիանալի ելույթ ունեցավ ռուսական «Голос»-ում: Ժյուրիի անդամները գովեստի խոսքեր ասացին մասնակցին, Սեւակն ի վերջո հայտնվեց Պալինա Գագարինայի թիմում:
Մատթեոս 6: 9-13 Այս աղոթքը շատ պատվական ու գովելի է երեք պատճառով. Առաջին – որովհետև Քրիստոսի կողմից է սահմանված: Եվ եթե աղոթքները, որ մարդիկ են սահմանել, պետք է սովորել ու աղոթել, ապա որքա՞ն առավել պետք է սովորել այն աղոթքը, որն Աստված Իր բերանով ուսուցանեց: Երկրորդ – որովհետև կարճ է ու գեղեցիկ, և ոչ ոք չի […]
Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան (ՀԱՀՖ) 1992 թվականից հոկտեմբերի 10-ը հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, պետությունների կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների և հիմնախնդիրների վրա, որոնք գնալով ահագնանում են ողջ աշխարհում: Այս տավա կարգախոսն է. «Արժանապատվություն և հոգեկան առողջություն»: ԱՀԿ և ՀԱՀՖ մեկնաբանությամբ` արժանապատվությունը հոգեկան […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի նստաշրջանի բացման արարողությանը։ Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի ժամանակ Համաժողովի […]
Քիչ առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որը բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Թուրքական լրատվամիջոցները փոխանցում են, որ պայթյունը տեղի է ունեցել Արհմիությունների խաղաղ հանրահավաքի ժամանակ: Զոհերի թիվը, РИА Новости-ի փոխանցմամբ, 20-ից ավելի է: Կոնկրետ թիվ, սակայն, չի նշվում: Չի նշվում նաեւ, թե ով կամ ինչն է պայթյունի պատճառը:
Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03.05-ի սահմանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում ՊԲ-ն […]





























